Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ռուս մոդել Իրինա Շեյքը ճանաչվել են «ամենակրքոտ զույգը»՝ աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների և իրենց կանանց միջև քվեարկության արդյունքում, հայտնում է «Mirror»-ը:

Ռոնալդուն և Շեյքը ստացել են ձայների 18 տոկոսը և առաջ են անցել նույնիսկ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմ զույգից: Լավագույն եռյակը եզրափակում է Լիոնել Մեսսի և Անտոնելա Ռոկուցո զույգը: 


Աղբյուր՝ www.tert.am