Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, երեկ 17:10-ի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության է ենթարկվել հայկական սահմանային Մովսես գյուղը: Գնդակոծության են ենթարկվել նաեւ ՀՀ ԶՈւ դիրքերը՝ Չինարիի, Բերքաբերի եւ Բերդավանի ուղղությամբ:

7 ամսվա ընթացքում Ադրբեջանը ավելիք քան 7960 անգամ խախտել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ հրադադարի ռեժիմը: Մոտ 1240 անգամ ՀՀ ԶՈւ կիրառել են դիպուկահար զենքեր, մոտ 410 անգամ՝ խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում մոտ 260 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք: Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ընթացքում մահացել է 3 եւ վիրավորվել 9 հայ զինծառայող: Բացի այդ, վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ:
1in.am