Այս մասինNEWS.am-ին հայտնեցին Այգեպարի բնակիչները,որոնց սարսափեցրել է այդքան մեծ քանակությամբ կրակոցները:

Կրակոցները լսվել են նույնիսկ հեռավոր Չինարի գյուղում: «Արդեն մի ժամ է, ինչ ուժեղ կրակոցներ են լսվում, մեր գյուղը շատ հեռու է Այգեպարից եւ Ներքին Կարմրաղբյուրից, բայց կրակոցների ձայնը մեզ մոտ էլ է հասնում».-ասաց Չինարի գյուղի բնակիչներից մեկը` նշելով, որ գյուղացիները վախեցած են, չնայած իրենց գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:

Նրա խոսքով` սահմանամերձ գյուղի բնակիչներն այժմ չգիտեն ինչ անել. «Մեր գյուղի բոլոր տղամարդիկ որոշել են առավոտից մեքենաները պատրաստ պահել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք արագ հեռանալ գյուղից»:
news.am