Գնդի զինվորներին սարսափեցրել էր նրա ձեռքի դույլը, ավելի շուտ, այդ դույլի պարունակությունը, որը թեթևորեն թափահարում էր ծերունու տեսք ընդունած հայ հետախույզը: Այժմ Բաքվի համապատասխան լաբորատորիաներում մանրազնին հետազոտում են դույլի մեջ ռադիոակտիվ նյութի հետքերը: Զինվորները իրենց առջև սկզբում տեսել են 92-103 տարեկան զառամյալ ծերունիների դիմակներով քողարկված հայ դիվերսիոն խմբի, որը անմիջապես աներևութացել եր, գնացել դեպի հյուսիս` Բաքու-Ջեյհան նավթամուղի ու Մինգեչևուրի ամբարտակի ուղղությամբ… 77-ամյա հոգեկան հիվանդ ծերունու դիմակով հայ հետախույզին անմիջապես տեղափոխել են Բաքու, որտեղ նրան իր ապարանքում հարցաքննում է Իլհամ Հեյդար օղլի Ալիևը: Հայտնի է դարձել, որ նախագահը Մամիկոնին 7 միլիոն մանաթ է առաջարկել, եթե համաձայնվի այսուհետ ծառայել Ադրբեջանի օգտին: 77-ամյա ծերունու տեսքով դիմակավորված հայ հետախույզը դեռևս մտորումների մեջ է, ու վերջնական պատասխան չի տվել շեյխ Իլհամին…
Առայժմ հայտնի է դարձել այսքանը: Նոր լուրեր ստանալու դեպքում անպայման տեղյակ կպահեմ ՖԲ-յան իմ բարեկամներին…
Bakour Karapetyan
blognews.am