Մոտ մեկ ամիս առաջ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցված «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը մտադիր է սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին  անցկացնել իր առաջին հանրահավաքը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիր ղեկավար Անի Զախարյանը։

Նրա մասին հանրության լայն շրջանակները իմացան սեպտեմբերի 1-ին, երբ ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի դասախոսը միացել էր ուսման վարձի բարձրացման դեմ բողոք ուսանողներին։ Դրանից հետո նորաստեղծ կուսակցության ղեկավարը հայ  աղջիկներին 26 տարեկանում կուսությունից զրկվելու կոչով դիմեց  եւ հրապարակավ ափոսանք հայտնեց, որ ինքը դա արել է միայն մեկ տարի առաջ՝ 32 տարեկանում։

NEWS.am-ի թղթակիցը Անի Զախարյանի հետ զրուցել է սեռական եւ մյուս հեղափոխությունների մասին, որ նորաստեղծ կուսակցության երիտաարդ ղեկավարը մտադիր է իրականցնել Հայաստանում։

Չի բացառվում, որ Հայաստանում գտնվի մեկը, եւ այդ մեկը լինեմ ես Ազգային հենքի վրա, բայց միեւնույն ժամանակ ահավոր  կտրուկ, ժամանակակից մոտեցումներ ունի «Նոր քաղաքական մշակույթը», իսկ Անի Զախարյանը հստակ եւ վստահ գնալու է կարծրատիպերը կոտրելու ճանապարհով: Նա մեր երկրի բոլոր խնդիրների ակունքը համարում է մենթալիտետը:

Կուսակցություն ստեղծելու գաղափարը հասունացել էր 2-3 տարի առաջ, երբ գրանցել էին «Մշակույթ» հ/կ։  Այժմ նորաստեղծ քաղաքական կազմակերպությունը գրասենյակներ ունի Շիրակում, Կոտայքում, Լոռիում, իսկ անդամների թիվը 207 է։ «Նոր քաղաքական մշակույթին» անդամակցելու համար, Անի Զախարյանի խոսքով, կույս լինել-չլինելը էական չէ։ Կուսակցության ղեկավարը վստահեցնում է, որ որեւէ ֆինանսական աջակցություն չունեն, առայժմ ամեն ինչ անում են իր՝ դասախոսի խնայողություններով, բայց աշխատանքներ են տանում չեզոք գործարարներից, սփյուռքի ներկայացուցիչներից ֆինանսական օգնություն ստանալու նպատակով: Իր քաղաքական կողմնորոշման մասին ասում  է՝ «կողմ է եվրաինտեգրմանը՝ առանց արվամոլության, աղանդավորական շարժումների»:

Կուսակցության ղեկավարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից անկախության տոնի միջոցառումներին մասնակցելու հրավեր է ստացել, գնալու է հետաքրրությունից դրդված։ «Այսօրվա իրադրության մեջ ինձ այնքան հետաքրքիր է, թե Սերժ Սարգսյանը անկախության տոնին նվիրված ինչ պետք է խոսի, երբ մենք ահավոր ոչ անկախ վիճակում ենք գտնվում»,-նշեց նա։ Նրանք ցանկանում են ստեղծել դաշինք մի շարք «լուրջ, դեռ չարատավորված» կուսակցությունների հետ եւ համամասնական ցուցակով մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին, չի բացառվում նաեւ, որ Անի Զախարյանի անունը լինի 2018թ. նախագահական ընտրությունների քվեաթերթիկում։

Նախագահականին առաջադրվելու, Սերժ Սարգսյանի հետ հնարավոր շիտակ  զրույցի եւ իր ու «Լուի 14-րդի» գաղափարական ընդհանրության մասին՝ տեսանյութում։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am


http://news.am/arm/news/172008.html