Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Կարապետյանը վարելով «Բենթլի Կոնտինենտալ 6. 0» մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան մեկ այլ «Տոյոտա Պռադո» մակնիշի՝ 33 LD 840 համարանիշի ավտոմեքենայով՝ խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները ուղեկցում էին միմյանց:
Ոստիկանները երկար ժամանակ հետապնդելուց հետո նոր կարողացել են շուրջկալի արդյունքում բերման ենթարկել նրանց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Կարապետյանը Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Յուվեցի Կարո մականվամբ՝ Կարո Կարապետյանի որդին է, իսկ «Տոյոտա Պռադոյի» վրա դրված էր գերհզոր ձայնային ազդանշան, ինչի համար վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվում 100 000 դրամի չափով:
Քիչ առաջ Երևանի ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենաները տեղափոխեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: