Այժմ մենք չենք քննարկում, թե ինչպիսի վնասակար ազդեցություն ունի օրգանիզմի վրա ալկոհոլով միանվագ կամ խրոնիկական թունավորումը: Մենք նկատի ունենք սեքսուալ գործողությունների նախաձեռնության համարյա անբաժան համակցումը, զուգակցումը ալկոհոլի օգտագործման հետ:

– Nokia connected people – vodka connected people, այսպիսով` ձևավորվում է սեքսուալ վարքի ստերեոտիպ: Եթե հիմնականում սեռական մերձեցման փորձերը ալկոհոլի ազդեցությամբ են լինում, ապա հետագայում այն կարող է կախվածություն առաջ բերել: Նման դեպքերում, հատկապես, երբ սեռական ակտիվությունը պահպանվում է, հնարավոր է ադապտացիա և նման երևույթը ընկալվում է միանգամայն նորմալ և սոցիալապես ընդունելի: Սակայն այս դեպքերում հաճախ առաջանում է լրիվ կախյալություն և ալկոհոլի ընդունումը ամբողջովին տարանջատվում է այլ վարքային դրսևորումներից:

Ալկոհոլի գերիշխող ազդեցության տակ կորում է հետաքրքրությունը այլ արժեքների հանդեպ, որն ինքնին նորմալ չէ: Այս դեպքում բացակայում են միջանձնային շփման տարրական դրսևորումները, ինչի արդյունքում կարող են խախտվել ոչ միայն տարբեր օրգան-համակարգերի ֆունկցիան, այլ նաև սահմանափակվում է միջանձնային շփման դիապազոնը, որը շատ ծանր են տանում զուգընկերները: Այն իր հերթին խրոնիկական նևրոտիզացիայի, նույնիսկ դեպրեսիայի պատճառ է դառանում:

Հակոբյան Արամ

sexology.am