«Հաղորդումից մի քանի րոպե անց իմ հեռախոսը կորցրեց իր հանգիստը, ֆեյսբուքում սկսվեցին նամակները իմ ընկեր­ների կողմից, որոնք հետաքրքրվում էին իմ առողջական վիճակով: Ես այդ ամենը ընդունեցի որպես հումոր, քանզի այդ հա­ղորդման բոլոր մասնակիցներն էլ գրա­գետ ու նորմալ մարդիկ էին: Բայց այսօր արդեն համբերությանս բաժակը լցվեց, երբ ինչ-որ կանայք հարձակում գործեցին ինձ վրա լկտի արտահայտություններով ու անգամ բանը հասավ ահաբեկելուն…»,- հայտնել է դերասանուհին:

Հավանաբար հեռուստադիտողներից մի քանիսին դուր չի եկել Անահիտի դիրքո­րոշումը:

«Չեմ ուզում փոխվել» թեմայի շուրջ: Հաղորդման ֆորմատի համաձայն՝ երկու կողմերը բանավիճում են միմյանց հետ. ամենայն հավանականությամբ, «Ահա­բեկիչները» հարձակվել են Անահիտի վրա այն բանի պատճառով որ հակառակ «բա­նակի» համախոհ են: