Ամանորն ու Սուրբ ծնունդը ընտանեկան տոներ են: Յուրաքանչյուր ընտանիք այն անցկացնելու իր «բաղադրատոմսն» ունի: Buzzfeed պորտալը խորհուրդներ է ներկայացնում ԱՄՆ-ի ամենապաշտամունքային՝ Քարդաշյանների ընտանիքից:
Քարդաշյաններն իրենց ռեալիթի-շոուի ժամանակ հանդես են եկել խորհուրդներով: Նրանց կարծիքով՝ տոնին Սանտա Կլաուսից, համադամ խորտիկներից ու նվերներից վեր է ընտանեկան համախմբվածությունը: Նրանք չեն բացառում տոնին ամոթալի պահերի տեղ գտնելու հնարավորությունը և կոչ են անում պատրաստ լինել դրանց: Դրանք կարող են պատահել համբույրի տեսքով կամ որևէ շարժուձևի ձախողմամբ:
Նրանք խորհուրդ են տալիս միշտ հետևել արտաքին տեսքին, երբեք բացասական վերաբերմունք չարտահայտել նվերների հարցում, չքննադատել որևէ մեկին՝ հատկապես քաշի հարցում, միասին հետևել հեռուստածրագրին՝ բաց չթողնելու ընտանեկան դրական հուշերի «դոսյեն» ավելացնելու հնարավորությունը:
Աղբյուր՝ www.1in.am