Ամերիկյան Human Rights Campaign իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ 100.000 դոլար է փոխանցել Ռուսաստանի ԼԳԲՏ (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսգենդերներ) ակտիվիստներին, հայտնում է Газета-ն՝ The Advocate-ին հղումով։

Գումարը, մասնավորապես, կփոխանցվի Russia Freedom հիմնադրամին, որը դրամաշնորհներ է տրամադրում Ռուսաստանում գործող ԼԳԲՏ ակտիվիստներին։

The Advocate-ի ունեցած տվյալներով՝ 100.000 դոլարը ստացվել է «Սերը հաղթում է ատելությանը» ակցիայի շրջանակներում, որին մասնակցել են ամերիկյան բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Մադոննան։ Ակցիան ուղղված է միասեռականության քարոզչության դեմ ուղղված ռուսական օրենքին։


Աղբյուր՝ www.tert.am