Ներքին հետաքննության արդյունքում ղեկավար պաշտոններ զբաղեցնող երկու աշխատակիցներ՝ Իգնասիո Սամորան եւ Տիմոտի Բարաքլոուն, որոնք զբաղվում էին ԱՄՆ-ի նախագահի պաշտպանությամբ, հեռացվել են զբաղեցրած պաշտոններից։

Պարզվել է՝ Սամորան ընթացիկ տարվա մայիսին ոչ աշխատանքային ժամերին Սպիտակ տան մոտ գտնվող «Հեյ-Ադամս» հյուրանոցի բարում ծանոթացել է մի կնոջ հետ, ինչից հետո նրա համարում ժամանակ է անցկացրել։

Այնտեղ նա ինչ-որ պատճառով ծառայողական զենքից հանել է փամփուշտները եւ դրանցից մեկը մոռացել սենյակում։ Կորուստը հայտնաբերելով՝ նա վերադարձել է, սակայն կինը նրան ներս չի թողել։ Այն ժամանակ Սամորան պահանջել է, որպեսզի հյուրանոցի աշխատակազմն իրեն սենյակ մուտք գործելու հնարավորություն տա եւ ներկայացրել է վկայականը։ Հյուրանոցի աշխատակազմն այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տանը։

Այդ կապակցությամբ սկսված քննության ընթացքում` Սամորայի ծառայողական բջջայինում հայտնաբերվել են սեռական բնույթի հաղորդագրություններ`ուղղված  ենթականերից մեկին: Նման հաղորդագրությունների հեղինակը Բարաքլոուն է եղել:

Washington Post-ը հայտնում է, որ վարչության գլխավոր տեսուչի գրասենյակը չի իմացել  կատարվածի մասին, քանի դեռ թերթը այդ հարցով չի դիմել նրան անցյալ ամիս, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Աղբյուր՝ news.am