Journal Star-ի հաղորդմամբ, վարորդը վեր է կացել իր տեղից և անհասկանալի պատճառով սկսել բռունցքի հարվածներ հասցնել իր համաքաղաքացուն, գրում է Вести.ru-ն:
Ավտոբուսում տեղադրված վերահսկողության տեսախցիկի նկարահանած տեսանությում երևում է, թե ինչպես է վարորդը ուղևորին ինչ-որ հարց տալիս, որի պատասխանը չստանալով՝ դուրս է գալիս իր տեղից և սկսում հարվածել ուղևորին, իսկ վերջինս նույնիսկ չի փորձում դիմադրել: Սակայն տեսանյութն ուշադիր նայելով՝ կարելի է նկատել, որ ուղևորն իրեն ադեկվատ չի պահում: Թվում է, թե նա գտնվում է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ: Տեսանյութից պարզ է դառնում, որ վարորդը նախապես իր ղեկավարությանը տեղյակ է պահել անկարգապահ ուղևորի մասին և հրահանգ է ստացել նրան կարգի հրավիրել, իսկ անհաջողության դեպքում ոստիկանություն կանչել: Սակայն վարորդը, չհետևելով ղեկավարի հրահանգներին, ուղևորին դուրս է նետում ավտոբուսից և շարունակում երթևեկությունը:
tert.am