Միացյալ Նահանգներն աշխարհում առաջատարն են պոռնոյի դիտումների քանակով: Այն ժամանակ, երբ աշխարհի մյուս երկրներում յուրացնում են LTE 4G ցանցերը, ամերիկացիներն արդեն սովորել են զվարճանալ պոռնո դիտելով՝ չհեռանալով սմարթֆոնի առջեւից:
ԱՄՆ ամենախոշոր պոռնոկայքերից մեկի՝ PornHub-ի տվյալներով, այցելուների 52 տոկոսը կայք այցելում է ոչ թե անհատական համակարգիչներից, այլ գաջեթներից, հատկապես հեռախոսներից: 2012թ. այդ տոկոսը կազմում էր 47, հաղորդում է Vesti.ru-ն:
Սմարթֆոններն առայժմ օգտագործում են թրաֆիքի 40 տոկոսը, եւս 51 տոկոսը բաժին է հասնում համակարգիչներին, իսկ 9 տոկոսը՝ պլանշետներին: Ամերիկացիներն ամենաշատը պոռնո դիտում են երկուշաբթի, իսկ կիրակի օրերին գրանցվում են ամենաքիչ այցելությունները:
Աղբյուր՝ news.am