ԱՄՆ-ում վեցամյա աշակերտին ժամանակավորապես հեռացրել են դպրոցից սեռական ոտնձգությունների համար: Կոլորադոյի Քենոն սիթիի բնակիչ, առաջին դասարանցի Հանթեր Յելթոնը համբուրել է աշակերտական նույն սեղանի շուրջը նստող համադասարանցու այտը: Դպրոցի ղեկավարությունը դա դիտարկել է որպես «անպատշաճ վարք» և «հետապնդում»: Յելթոնին արգելել են հայտնվել դպրոցում՝ հայտնում է «Ռոսիա 24»-ը:

Մանկավարժական խորհուրդը մտադիր է աշակերտի արարքը նրա անձնական գործում գրանցել «ոտնձգություն» ձևակերպմամբ, ինչը կարող է հետագայում տհաճությունների պատճառ դառնալ նրա համար:

Նրա մայրը պնդում է, որ նման վարքը փոքր երեխաների համար նորմալ է: Սակայն դպրոցի տնօրենը հայտարարել է, որ դպրոցում աղջիկներին համբուրելը միանգամայն անթույլատրելի է:

Աղբյուր՝ www.1in.am