Օրինակ՝ բավարար քնեք: Օգտվեք այն առիթից, որ դեռ կարող եք քնել երբ ցանկանում եք, այնքան ինչքան ցանկանում եք և որտեղ ցանկանում եք: Հիշեք, որ ծննդաբերությունից հետո ձեր քնելու տևողությունը ոչ թե դուք եք որոշելու, այլ ձեր մանկիկը:
Այցելեք այն մարդկանց որոնց կարոտում եք, քանի որ ծննդաբերությունից հետո միգուցե երկար ժամանակ չտեսնեք նրանց: Եթե դուք մեքենա ունեք կամ ձեր բարեկամները կարող են իրենք այցելել ձեզ, ապա դա ավելի հարմար կլինի: Բայց միևնույնն է ծննդաբերությունից հետո դուք տանը ավելի երկար կմնաք, քան ծննդաբերությունից առաջ:
Այցելեք կինոթատրոն, զվարճացեք: Ոչ ոք չի պնդում, որ ծննդաբերությունից հետո դուք մշտախես տանն եք լինելու, սակայն ձեր տնից բացակայելը հաճախ չի կրկնվի հատկապես, եթե երեխային կրծքով եք կերակրելու:
Եթե ձեզ կարելի է ինքնաթիռով թռչել, ապա թռչեք! Ոչ բոլոր ծնողներն են, որ քաջություն ունեն երեխաների հետ ծով մեկնել, այդ պատճառով ծովային հանգիստը դեռ երկար ժամանակ ձեր համար անհասանելի կլինի:
Որոշ ժամանակ անցկացրեք միայնության մեջ: Շատ շուտով ձեզ մշտապես ըմկերակցելու է մի փոքրիկ մարդուկ, որը ձեր ամբողջ ուշադրությունն ու ժամանակն է պահանջելու:
Սա պարադոկս է, սակայն հղի կանայք կարող են ընկալվել որպես թանկարժեք և նուրբ էակներ, իսկ ծննդաբերությունից հետո նրանք ընկալվում են որպես պատասխանատու մայրեր: Տարբերությունն ակնհայտ է, մինչ դուք հղի եք համարձակորեն կամակորություններ արեք և օգտվեք ձեր ամուսնու և բարեկամների ուշադրությունից, իսկ արդեն ծննդաբերությունից հետո չփորձեք բողոքել, այլապես կհնչեն հետևյալ կարծիքները թե, «եթե պետք է բողոքեիր, ինչու՞ երեխա ունեցար»:
Եթե բարեկամները և ընկերները հարցնում են, թե ինչ նվիրեն որպես երեխայի օժիտ, խնդրիր ինչոր մի բան գնել հենց քո համար: Երեխայի հայտնվելուց հետո ձեր ուղեղում երկար ժամանակ չի գործի «ես ուզում եմ ինձ համար գնել» ֆունկցիան: Մտածեք, թե բացի երեխայից ինչը կարող է ձեզ ուրախացնել և հաճույք պատճառել, օրինակ՝ էլեկտրոնային գիրք, շպար, օծանելիք, ձեռագործության միջոցներ:
Համեղ ուտելիքներ ճաշակեք: Այո, իհարկե հղիության վերջին շրջանում բժիշկը ձեր սննդակարգից շատ բաներ է հանել, սկայն ամեն դեպքում դա ավելին է ինչ քեզ կարելի է ուտել, քան ծննդաբերությունից հետո:
Ծննդաբերությունից առաջ ընթերցեք կրծքով կերակրելու, այլ ոչ թե ծննդաբերության մասին: Յուրաքանչյուր կնոջ ծննդաբերությունը կլինի անհատական, իսկ կրծքով կերակրելը դա մաթեմատիկաի նման հստակ կանոնների սահմանում է: Որքան պատրաստ լինեք տեսականորեն, այնքան ավելի հեշտ կլինի գործնականում:
Դրական տրամադրվածություն ունեցեք և վայելեք ձեր հրաշալի
http://www.mybaby.am/Article.aspx?ID=237