Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոշ ժամանակ փակ է եղել Օպերայի շրջակայքը, Մաշտոց և Բաղրամյան պողոտաները, ինչպես նաև Մոսկովյան, Սայաթ-Նովա, Թումանյան փողոցները: Այս փողոցներում կանգնած են եղել Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության աշխատակիցները՝ իրենց ծառայական ավտոմեքենաներով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի կենտրոնի որոշ փողոցներում գծանշումներ և այլ աշխատանքներ են կատարվում:

Երևանի կենտրոնական փողոցներում անցորդները նկատել են ուղղաթիռ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` մայրաքաղաքի կենտրոնական փողոցները փակ լինելու պատճառներից մեկն էլ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության նախապատրաստկան աշխատանքներն են: Իսկ սահմանադրական դատարանի դիմաց կատարվում էին նկարահանումներ, որտեղ ներկա էին, սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: