Իսկ Cosmo-ի աշխարհում սա ջերմություն ապահովելու ևս մեկ լուրջ պատճառ է:

Մերկանալու հետևյալ տարբերակները գոլործիով կպատեն պատուհաններդ, իսկ դու քեզ կզգաս առավել սեքսուալ, քան երբևէ:

1. Նախ մի լավ տաքացրու բնակարանդ նախքան նրա գալը: Ապա բացիր նրա առջև դուռը՝ կրելով միայն արևային ակնոց: Հարցրու նրան՝ կցանկանար, արդյոք, սեքսով զբաղվել լողափին (կարող ես նաև հյուրասենյակի հատակը ծածկել բեժ սավաններով:

2. Մտերիմ ընկերներիցդ մեկի հետ մերկ յոգայի դասերի գնա (այնպիսի մարդու հետ, ում առջև հանգիստ կարող ես մերկանալ:

3. Տաք լոգանք ընդունիր, ապա սրբիչով փաթաթված՝ վազիր լոգարանից դուրս: Նետիր սրբիչը մի կողմ և սողոսկիր անկողին: Այնպիսի տպավորություն կլինի, կարծես մարմինդ հալչում է:

4. Քեզ ծանոթ հնդկական առաքման կետից պատվիրիր ամենակծու կարին: Ազատվիր տաք հագուստից ու մերկ վայելիր այն:
Քրտինքը կհոսի վրայիցդ, նույնիսկ եթե ջերմաստիճանը -10 է:

5. Պատիր ողջ մարմինդ խիտ յուղայնությամբ լոսյոնով: Եվ քանի որ ձմռանը մաշկը չորանում է, քսուքի ներծծվելու համար ավելի երկար ժամանակ կպահանջվի: Հետևաբար՝ հանգիստ պառկիր, թուլացիր և թող՝ գործի «խոնավացման» կախարդանքը:

6. Սանտայի գլխարկ դիր և փոխանցիր նրան քո կամակոր ցանկություններիդ ցանկը: Իսկ հետո միասին սկսեք իրականացնել:

7. Մերկացիր ու սերֆինգով զբաղվիր… համացանցում: Վերցրու համակարգիչդ և «սլացիր» դեպի տաք վայրեր՝ Թաիթի, Յամայկա, նույնիսկ այնպիսի վայրեր, որտեղ դեռ տաքացնում են արևի վերջին շողերը:

8. Մի լավ մարզվելուց հետո շոգեբաղնիք ընդունիր: Երբ քրտնքին ավելի շատ քրտինք է ավելանում, զգացողությունն աննկարագրելի է:

9. Բացիր ննջասենյակիդ պատուհանները, թող՝ մաքուր օդը թափանցի ներս: Հետո արագ փաթաթվիր տաքուկ վերմակով։ Իսկ առավել հարմարավետ զգալու համար նախապես սավանդ տաքացրու չորացնող սարքի վրա:

10. Մերկ պահմտոցի խաղա նրա հետ: Հաղթողին պարգևատրում է սպասում:

11. Մերկացիր ամբողջությամբ: Վերցրու 2,5 կգ-անոց ծանրագունդը և մարզվիր դրանով այնքան, մինչև որ քրտնքի մեջ կորես:

12. Չորացրու մազերդ մերկ վիճակում: Սարքից փչող տաքությունը արևի ջերմություն կհիշեցնի:
cosmo.am