Եվ այսպես գիտնականները կազմել են անբացատրելի երևույթների թոփ 10:

10. Ենթագիտակցության և մարմնի կապը

Գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչպես է մարդու ենթագիտակցությունը ազդում նրա մարմնի վրա: Դրա վառ ապացույցը պլացեբոն է, երբ մարդը մտածում է, որ դեղ է խմում, բայց իրականում իրենից ոչինչ չներկայացնող հաբ է կուլ տալիս և առողջանում է: Դա ենթագիտակցության ազդեցությունն է մարմնի վրա, որը մինչ այսօր անբացատրելի է:

9. Էքստրասենսների և գուշակների գոյությունը

Գիտնականները այս փաստը ներառել են 10-յակի մեջ միայն այն պատճառով, որ այդ հարցը շատ է շոշափվում հանրության կողմից, բայց նրանք չեն կարողանում բացատրել՝ արդյոք էքստրասենսներ և գուշակներ գոյություն ունեն:

8. Այս հորիզոնականը զբաղեցնում է կյանքը մահից հետո

Մինչև այսօր պարզ չէ՝ գոյություն ունի՞ արդյուք կյանք մահից հետո: Մարդիկ, ովքեր գտնվել են մահվան եզրին, տարբեր կերպ են նկարագրում այն, բայց և այնպես կան որոշ ընդհանրություններ: Գիտնականները աշխատում են այդ ֆենոմենի բացահայտման վրա:

7. Չբացահայտված թռչող օբյեկտ կամ թռչող ափսե (НЛО)

Կասկած չկա, որ դրանք գոյություն ունեն, բայց թե ինչ է դա իրականում, առ այսօր ոչ ոք չի կարողանում բացատրել:

6. Déjà vu

Ֆրանսերենից թարգմանած՝ արդեն տեսած: Իրականում հաճախ են պատահում դեպքեր, երբ մենք առաջին անգամ հայտնվում ենք մի իրավիճակում, բայց մեզ թվում է, թե դա կրկնվում է: Այս երևույթը նույնպես առ այսօր ոչ մի բացատրություն չունի:

5. Ուրվական

Հին ժամանակներից մինչ այսօր կան բազմաթիվ մարդիկ, ովքեր վկայում են, որ հոգիներ են տեսել: Հնարավոր է, որ դրանք գոյություն ունեն: Բայց գիտականորեն դա ապացուցված չէ:

4. Խորհրդավոր անհետացում

Խոսքը դարերի ընթացքում պարբերաբար կրկնվող երևույթի մասին է, երբ մարդը խորհրդավոր կերպով անհայտանում է՝ որևէ հետք չթողնելով:

3.Ինտուիցիա

Ինչպե՞ս է մարդ կանխազգում վտանգը, ի՞նչն է ստիպում նրան ենթագիտակցորեն հասկանալ, որ տվյալ գործողությունը պետք չէ անել կամ այսինչ բանի մասին պետք չէ խոսել: Երևույթը կա, բացատրությունը՝ ոչ:

2. Այս հորիզոնականում գտնվում է առեղծվածային Ձնե մարդը (Снежный человек):
Երկար տարիների ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ վկայում են, որ տեսնում են ինչ-որ մարդանման երևույթ, և բոլորը տալիս են միանման նկարագիր: Բայց ով է նա իրականում՝ անհայտ է:

1. Եվ վերջապես առաջին հորիզոնականում է գտնվում Թահոսի աղմուկը: Թահոս քաղաքի բնակիչներն ու հյուրերը հավաստիացնում են, որ արդեն երկար տարիներ շարունակ աղմուկ են լսում անապատի կողմից: Գիտնականները հաստատում են, որ աղմուկն իրոք գոյություն ունի, բայց այ աղմուկի աղբյուրը ոչ ոք չի կարողանում բացահայտել:

blognews.am