Անժելա Սարգսյանի «տղամարդ»՝ Կարեն Արայանի վրա համաներումը չի տարածվել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

«Նախկինում նա դատվածության չկրած մաս է ունեցել, դատավճռով տրված տարիներին ավելացել է այդ չկրած մասը և էդ դեպքում իր վրա չի ազդել»,- ասաց Գոռ Ղլեչյանը:

Նշենք, որ Tert.am-ը զանգահարել էր նաև Կարեն Արայանի դատապաշտպան Կիմա Սարյանին, ով հայտնեց, թե չի կարող ասել՝ համաներումն իր նախկին պաշտպանյալի վրա տարածվո՞ւմ է, թե ոչ:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճռով Կարեն Արայանը 3 տարի 6 ամիս ժամկետով դատապարտվել էր ազատազրկման, իսկ Վերաքննիչ դատարանը վճիռն անփոփոխ էր թողել:

 


http://www.tert.am/am/news/2013/10/12/karen-arayan-amnesty/