Նա Bravo.am-ի հետ զրույցում նշել է, որ ճամփորդելու առիթը եղել է իր հայրիկի ծննդյան տարեդարձը. «Մալդիվներում առաջին անգամ եմ, բայց կարծում եմ` ոչ վերջին: Ամեն ինչ այնքան գեղեցիկ ու տպավորիչ է. լիարժեք հանգստի համար հիանալի տարբերակ է: Էքստրեմալ փորձարկումներ չեմ անում, միայն հանգստանում եմ»:
22-ամյա դերասանուհու կարծիքով` տասնօրյա հանգիստը բավական է լիցքաթափվելու համար, քանի որ երկար ժամանակ նույն վայրում չի կարողանում մնալ. «Բացի այդ, հայրիկիս աշխատանքը 10-ն օրից ավելի չի կարող սպասել, պետք է Մոսկվա վերադառնանք», – հայտնել է Անին` ավելացնելով, որ իր հաջորդ ճամփորդությունը պլանավորված է ամռանը:Ռուսաստանում մշտապես ապրելու մասին նա չի ուզում մտածել եւ հույս ունի, որ կվերադառնա Հայաստան.«Եթե մտածեմ ընդմիշտ մնալու մասին, ժամանակից շուտ կվերադառնամ:): Սիրում եմ իմ Երեւանը, իմ բակը, իմ ընկերներին, իմ ժողովրդին, այնպես որ առանց նրանց իմ կյանքը դեռեւս չեմ պատկերացնում եւ չեմ ուզում չվերադառնալու մասին մտածել: Մոսկվայում հետագա պլաններս իրագործելու համար հայրիկիս հետ քայլեր ենք ձեռնարկում, որոնց մասին կպատմեմ ավելի ուշ»:
ani jan es qez karotelem du shat lav derasanuhi es veradarjir xntrumem…….