Անի Երանյանի ծննդյան 22-ամյակի առթիվ կազմակերպված խնջույքի, հոբելյարի ստացած նվերների եւ Մովսես Երեմյանի հետ հարաբերությունների մասին BRAVO.am-ն երեկ պատմել է: Մեզ հետ զրույցում դերասանուհին նաեւ տեղեկացրել է, որ շուտով կավարտվի “Գեներալի աղջիկը” սերիալն ու ինքը տեւական ժամանակով կմեկնի Մոսկվա:

Անին իր նախորդ հարցազրույցներից մեկում նշել էր, որ ցանկանում է երգել, ներկայացումներում խաղալ, բայց աշխատանքային բոլոր գործերը հետաձգել է. Ես ու սերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը թատրոնում ներկայացում բեմադրելու մտադրություն ունեինք, գործի որոշ մասն արված էր, բայց մեր ժամանակի մեծ մասն անցնում էր նկարահանման հրապարակում եւ փորձերը մղել էինք երկրորդ պլան: Հիմա աշխատանքները դադարեցրել ենք, բայց ներկայացման մասին չենք մոռացել.