Անի Զախարյանը  բացարձակապես չի շոյվում, երբ իրեն որպես «Սեքս աստղ» են որակում, քանի որ ինքը ավելի լուրջ գործունեությամբ զբաղվելու համար է ասպարեզ եկել:  Այս մասին այսօր` նոյեմբերի 6-ին հրավիրված ասուլիսին ասաց  «Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության» նախագահ Անի Զախարյանը:

«Ես մի անգամ էլ եմ նայել իմ ասուլիսը, որտեղ հնչեցրել եմ, որ շատ նորմալ եմ դիտարկում, երբ 26-ից հետո հայ աղջիկը իր սիրած մեկ տղամարդու հետ զբաղվի առողջ ապրելակեպով: Իր սիրած տղամարդու հետ»,- ասաց Անի Զախարյանը:

Անդրադառնալով Խաչիկ Ստամբոլցյանի՝ իրեն ուղղված «լիրբ» եւ «Մադամ Քնքուշ»  որակումներին՝ Անի Զախարյանն ասաց. «Ես ինքս շատ ծիծաղով էի նայում: Նույն Ստամբոլցյանը այդ նույն միջոցառմանը մոտեցավ եւ շատ ջերմ, ժպիտով բարեւեց: Յուրաքանչյուր ոք իր պահվածքի եւ էժան պահվածքի հիման վրա է գործելաոճ ընտրում: Ես չեմ հավասարվելու էժան զրույցներին: Հակադարձում է այն մարդը , ով դրա մեջ մասնակցություն ունի: Իսկ Անի Զախարյանի բարոյական նկարագիրը այնքան բարձր է, որ ամեն տեղ կարող է վստահ մտնել»,- ասաց բանախոսը:

Ինքն իրեն համարում է շատ գայթակղիչ կին, բայց դա միայն իր տղամարդու համար է: Իսկ Աստծո դաստաստանից չի վախենում, քանի որ իր նմաններին, իր խոսքով, Աստված միայն սիրում է: Ավելին այս պահին ամուսնացած չէ, բայց առաջիկայում պլանավորում է ամուսնանալ: Նա առաջարկեց խոսել լուրջ թեմաներից եւ նշեց, որ դիմել է քաղաքապետարանին՝ նոյեմբերի 24-ին հանրահավաք անցկացնելու  համար:

Լուսանկարը՝  ԱրսենՍարգսյանի/NEWS.am


Աղբյուր՝ news.am