Թվում է` նորմալ երևույթ է այն ժամանակվա բարքերի համար, սակայն մոռանում ենք , որ հոգեբանական խնդիրն ավելի լուրջ է, երբ մանկահասակ աղջիկը դեռևս չձևավորված օրիորդ պետք է ամուսնանա, ամուսնական առագաստ մտնի և կին դառնա` պատկերացում չունենալով ամուսնության և սեռական հարաբերությունների մասին: Ահա մի շարք խնդիրներ, որոնք բերում են հոգեբանական խաթարումների, իսկ հետևանքները բազմաթիվ են:
Ուրիշ է անհավասար ամուսնությունը, երբ տղամարդը փոքր է կնոջից: Նման միությունը փոթորիկ է ծնում: Հասարակության մեջ դա չի ընկալվում և հասարակության նմանօրինակ արձագանքը ոչ մի բացատրություն չունի, բացի նախանձից. չէ որ նրանց` հավերժ փնթփնթացող ու գիրացած կանանց ոչ ոք չի նկատել, իսկ այս մեկը ամուսին է գտել, այն էլ այդքան փոքր:
Ըստ սեքսաբանների ու հոգեբանների` երիտասարդ ամուսինն ավելի «օգտակար է» կնոջ առողջական ու հոգեկան տեսանկյունից, քան տարեցը: Ամուսնության դրական կոմերից երեքն են.
Սեքս
Կինը սեքսուալության առումով ծաղկում ու փթթում է 30 տարեկանից հետո: Իսկ տղամարդու մոտ սեքսուալ հասունացումը գագաթնակետին է հասնում 25-ի մոտ, դրանից հետո նրա ակտիվությունը բավականին նվազում է: Դա է պատճառը, որ հասուն կնոջ ու երիտասարդ տղամարդու ամուսնությունը սեքսուալության տեսանկյունից ներդաշնակ է լինում, երկուսն էլ պատրաստ են փորձության:Իսկ երջանկության սուր զգացման համար, անսանձ կրքից բացի ուրիշ ավելի ինչ կարող է գույություն ունենալ: Դրանից է բխում գերազանց տրամադրությունը, բարձր ինքնագնահատականը անսպառ էներգիան: Սեքուալ առումով երջանիկ կինը սարեր կշրջի և, որպես կանոն, շրջում է սիրելի ամուսնու համար:
Առողջություն
Բավարարվածության զգացման հետ գալիս է նաև անհանգստությունն ու ներդաշնակությունը: Բնականաբար, ոչ մի դեպրեսիայի ու անքուն գիշերների մասին խոսք լինել չի կարող, երբ հոգիդ երջանկությունից ճախրում է: Իսկ օրգանիզմ մուտք գործող հորմոններն էլ իրենց գործն են անում. կինն իրեն երիտասարդ է զգում ու ավելի երիտասարդ է երևում: Հաճախ տարիքային տարբերությունը ջնջվում է ու դադարում տեսանելի լինելուց. ամուսինները հասակակիցներին են նմանվում: Բացի այդ, կինն ակամա ակտիվ կյանք է սկսում վարել, ամուսնու հետ գնում է լողավազան, մարզադահլիճ և տարատեսակ արշավներ:
Հաջողություն
Առողջ մարմնում առողջ հոգին, անկասկած, հանգեցնում է կնոջ սոցիալական ակտիվության բարձրացմանը: Եվ, ի տարբերություն միջին վիճակագրական տղամարդու, կինն ավանդաբար հոգ է տանում ոչ միայն իր, այլև ամուսնու հաջողությունների համար:
Նա լի է համատեղ նախագծերի գաղափարներով, ամուսնու շնորհներն իրացնելու և նրան սեփական կապերի շնորհիվ առաջ մղելու մտքերով: Ընդհանուր առմամբ, դրանից ոչ ոք չի տուժում, ավելին` շահում են երկուսն էլ: Երիտասարդ ամուսինն արագ է զարգանում ու յոթ մղոնանոց քայլերով բարձրանում է սոցիալական սանդուղքով, իսկ կինը, ի դեմս ամուսնու, ունենում է բարոյական և նյութական աջակցություն: Ահա բոլորը գոհ են ու երջանիկ:
doctors.am