Շատ տղամարդիկ սեքսի ժամանակ և դրանից հետո կարող են բացարձակ ավելորդ հարցեր տալ, որոնց կինը երբեք անկեղծ չի կարող պատասխանել: Օրինակ` որոշ տղամարդիկ սեքսից հետո սիրում են հարցնել` «Քեզ դուր եկա՞վ»: Հարցի անհեթեթությունը կայանում է հենց հարցի բովանդակության մեջ: Եթե կինը սիրում է այդ տղամարդուն, նույնիսկ եթե նրան այդքան էլ դուր չի եկել սեքսը, նա երբեք չի խոստովանի դա:
Կան տղամարդիկ, որոնք սիրում են հենց բուն գործընթացի ժամանակ կնոջ զգացողությունների մասին հարցնել: Հնարավոր է` նրանց համար դա բոլորովին նորմալ է, սակայն կողքից բավականին անհեթեթ է դիտվում: Սեռական ակտի ժամանակ ավելի լավ է ոչ մի հարց չտալ, որովհետև կին այդ պահին ադեկվատ պատասխան չի կարող տալ: Հայտնի է, որ որոշ կանայք և տղամարդիկ հակված են սեռական հարաբերության ժամանակ կոպիտ, երբեմն էլ ցենզուրայից դուրս բառեր և արտահայտություններ օգտագործել: Բոլոր այն տղամարդկանց և կանանց, ովքեր սիրում են անկողնում աննորմալ բառապաշար կիրառել, խորհուրդ է տրվում հետևել լեզվին, քանի որ նմանատիպ բառապաշարը ևս վնասում է առողջ հարաբերություններին:
http://life.panorama.am/
Անհեթեթ արտահայտություններ սեքսի ընթացքում…
Comments are closed.