Արագածոտնի մարզի Շենավան գյուղի այս երեք «հերոսները» մեղադրվում են անչափահաս աղջկան առևանգելու փորձ կատարելու համար:
Եռյակից՝ Ջոնիկը, հաստատապես իմանալով, որ իր հավանած աղջիկն անչափահաս է, այնուամենայնիվ, ամուսնանալու նպատակով որոշել է առևանգել նրան: Համաձայնության է եկել համագյուղացի պատանիներ Գեղամի ու Նարեկի հետ, և 2013 թվականի մարտի 16-ին երեքով աղջկան, նրա կամքին հակառակ, նստեցրել են տաքսի ու փորձել են առևանգել, սակայն ճանապարհին հայտնաբերվել են ու բերման ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին:
Երեք անչափահաս ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողների հսկողությանը հանձնելը:
1in.am