Այն բանից հետո, երբ նա նիհարեց ռեկորդային 304 կգ-ով, հանդիպեց իր կյանքի սիրուն: Չորս տարի առաջ նրա նախաճաշը բաղկացաած էր մեկ տուփ բեկոնից, 4 նրբերշիկից, չորս ձվից, հացից ու կարտոֆիլե բլիթներից: Նմանատիպ տեսք ունեին ճաշն ու ընթրիքը: Փոլն օրական 20 հազար կալորիա էր ստանում եւ սոցիալական ծառայություններից ստացած ողջ գումարը ծախսում էր էր շատակերության վրա: Բժիշկները նախազգուշացնում էին, որ դա կախվածություն է, իսկ Մեյսոնը հավատացնում էր, որ դա անփոխադարձ սիրո հետեւանքով սթրեսի արդյունք է:

Ժամանակի ընթացքում քաշն անշարժացրեց Փոլին: Նա թողել է աշխատանքն ու սկսել պատվերներ կատարել ինտերնետի օգնությամբ: 1,5 տարի սոցիալական ծառայությունները Փոլի համար լայն դռներով ու պատուհաններով բնակարան էին փնտրում:Եւս մեկ տարի՝ ծերանոցում: Սակայն շուտով Մեյսոնի կյանքը կտրուկ փոխվել է. բժիշկները նրան ստամոքսի հատուկ գոտի են նշանակել, որից հետո նա 304 կգ քաշ է կորցրել: Նիհարելցուց հետո Մեյսոնը մի կնոջ հետ է ծանոթացել, ում հետ սիրավեպ է սկսվել, հաղորդում է Lifenews.ru-ն:

Ռեբեկա Մաունթեյնին Փոլը նախկինում երբեք չէր տեսել, վիրտուալ սիրավեպը մի քանի ամիս էր տեւել: Սակայն նա համոզված էր, որ դա իր կյանքի մեծ սերն է: Սիեցյալը Փոլին առաջին անգամ տեսել է փաստագրական ֆիլմում, որտեղ իմացել է 8 կգ ավել մաշկի մաիսն, որը Փոլն ի վիճակի չէ հեռացնել, քանի որ իր բուժումը պետության համար տարեկան 100 հազար ֆունտ էր արժենում:

Աղջկան հուզել է Փոլի խնդիրը, եւ նա իր օգնությունն է առաջարկել միջոցներ հավաքելու հարցում: Փոլն առաջին հաղորդագրություններից հասկացել է, որ գտել է նրան, ում ողջ կյանքում փնտրել է: Հիմա անգլիացին անհամբեր սպասում է սիրեցյալի հետ հանդիպմանը: Նա նախատեսում է ամուսնության առաջարկն անել կաթոլիկական Սուրբ Ծնունդին: Ամուսնությունից հետո նա ծրագրում է շարունակել նիհարել:
news.am