Ավելի քան 200 գրողներ ողջ աշխարհից Ռուսաստանի իշխանություններին կոչ են արել փոխել նույնասեռականություն քարոզելու և հավատացյալների զգացմունքների պաշտպանության մասին օրենքը:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, բաց նամակը հրապարակվել է այսօր՝ բրիտանական The Guardian թերթում։
«Մենք ՌԴ իշխանություններին կոչ ենք անում փոխել այդ օրենքները, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը: Ռուսաստանը պետք է իրականացնի միջազգային կոնվենցիաները՝ հարգելով համոզմունքներ ունենալու և դրանք արտահայտելու, կրոնի ազատության, այդ թվում՝ չհավատալու իրավունքը և ստեղծի այնպիսի միջավայր, որտեղ բոլոր քաղաքացիները կկարողանան օգտվել ազատ արտահայտվելու և իրենց կարծիքը հայտնելու իրավունքից»,– ասված է նամակում:
Նամակի տակ իրենց ստորագրությունն են դրել ավելի քան 200 գրողներ՝ աշխարհի 30 երկրներից, այդ թվում Նոբելյան մրցանակակիրներ Օրհան Փամուկը, Վոլե Շոյինկան, Էլֆրիդա Էլինեկը:
Ոչ ավանդական սեռական հարաբերությունները անչափահասների շրջանում քարոզելուն դեմ օրինագիծը Ռուսաստանում ընդունվել է 2013թ.-ին, իսկ հավատացյալների մասին օրենքը՝ ավելի վաղ:


Աղբյուր՝ www.tert.am