Այժմ, երբ դուք լսում էք, որ նրա աչքերը փայլում են կոնկրետ մեկին տեսնելիս, մի զարմացեք, քանի որ «աչքը վրան է դրել» արտահայտությունն իր գիտական ապացույցն է գտել:
Քորնելի համալսարանի ավագ մասնագետ Ռիչ Սավին-Ուիլյամսի պնդմամբ, մարդու սեռական կողմնորոշումը հնարավոր է հստակորեն բացահայտել ըստ բիբերի լայնանալու: Հետազոտությունը ցույց է տվել, որ էրոտիկ բովանդակությամբ նկարներ նայելիս, ապա գրգռվելիս` մարդու բիբերը ընդլայնվում են: Համապատասխանաբար, եթե դա տեղի է ունենում նույն սեռի ներկայացուցչի դեպքում, դա նշանակում է, որ տվյալ անձը` միասեռականլ է, գրում է Live Science-ը:
Իրականում, բիբերն ինչ-որ չափով մեծանում են հետաքրքրություն առաջացնող ցանկացած իրին ի պատասխան, ներառյալ և՛ սիրելի անձի պատկերը, և՛ արվեստի ստեղծագործությունը: Լայնացումը` վեգետատիվ նյարդային համակարգի արձագանքման ցուցանիշն է:
Փորձին մասնակցել է 165 տղամարդ և 160 կին` և հետերոսեքսուալներ, և բիսեքսուալներ, և միասեռականներ: Կամավորները դիտում էին մեկ րոպեանոց տեսահոլովակ, ուր ինքնաբավարարվում էր կամ տղամարդը, կամ կինը, կամ պարզապես բնության տեսարան էր ցուցադրվում:
Հատուկ տեսախցիկը հետևում և ֆիքսում էր կամավորների բիբերի վիճակը: Այսպիսով, դրանք ընդլայնվում էին, երբ միասեռական տղամարդը դիտւմ էր տղամարդու մասնակցությամբ տեսահոլովակը, իսկ հետերոսեքսուալը`կնոջ մասնակցությամբ: Պարզ է, որ բիսեքսուալն անտարբեր չէր երկուսի նկատմամբ:
Սակայն, ինչպես միշտ, կանանց հարցում ամեն ինչ այդքան միանշանակ չէր և շատ ավելի բարդ:
Միասեռական կանայք արձագանքում էին կանանց պատկերների վրա` այստեղ ամեն ինչ պարզ է: Բայց բանն այն է, որ հետերոսեքսուալ կանայք արձագանքում էին… երկու սեռերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեսանյութի վրա: Թե ինչն է պատճառը տվյալ օրինաչափության` գիտնականները դեռևս չեն կարող պատասխանել: Գուցե կանայք բիսեքսուալ են:
mardik.am