Իսկ թե ինչու է Դ. Թամրազյանը հայտարարում, որ ինքը աշխատում է նշված ռեստորանային համալիրում և հանցագործության գործիք դանակն էլ իր աշխատանքային գործիքն է եղել, դրա պատասխանը պարզ կլինի ոստիկանության մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվող քննության ընթացքում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ մայիսի 8-ին Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 20 Ա շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի ունեցած սպանության փաստով: Կեսգիշերին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ էր ստացվել, որ նշված շենքի նշված բնակարանից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր էին ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր բնակարանում հայտնաբերել էին երիտասարդ աղջկա դի՝ պարանոցը կտրված վիճակում: Փրկարարների կանչով դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը, նրա տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Երևան քաղաքի փոխոստիկանապետ Արտակ Կարապետյանը, նույն ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը, Մաշտոցի ոստիկանապետ Արտակ Պողոսյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի պետ Աշոտ Կոստանյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները և ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ վարչության պետ, փոխգնդապետ Արման Ցոլակյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ արդեն առավոտյան Մաշտոցի ոստիկանները պարզել էին, որ սպանվածը 23-ամյա Մարիամ Հունանյանն էր, ով աշխատել է մի քանի ռեստորանային համալիրներում՝ որպես մատուցողուհի և նշված տանը բնակվում էր վարձակալական հիմունքներով:
shamshyan.com
Առանձնակի դաժանությամբ 23-ամյա աղջկան սպանած և դին հրկիզած 25–ամյա երիտասարդը 2 օր է որպես պրակտիկանտ այցելել «Հին Ջրվեժ» ռեստորանային համալիր, իսկ տնօրինությունը հրաժարվել է ընդունել աշխատանքի
Comments are closed.