Արդեն երկար ժամանակ է, ինչ ես մարմնավաճառ եմ: Շատ բաների մասին հասցրել եմ պատմել, շատերի մասին էլ, դեռ կպատմեմ: Կլինեն դեպքեր, որոնց մասին կլռեմ, պարզապես ինձ հետ տանելով գերեզման:
Մի օր էլ, շատ սովորական մի երեկո, տաք և անուշ եղանակի, կանգնած ծխում էի և սպասում ավանդական ու անճոռնի հարցին. «Կյանքս ի՞նչ էս ասում»:
«Կյանքս» չուշացավ: Երիտասարդ, հաճելի երիտասարդ էր: Ես իմ գինն ասեցի, տեղն էլ ցույց տվեցի: Երիտասարդն էլ միանգամից հարց ուղղեց. «Սեքսից հաճույք ստանում էս, և հաճույք տալիս էս դիմացինիդ, թե անիմաստ ա»: Ես զարմացա, բայց միանգամից պատասխանեցի:
«Եթե դու հասկանում էս սեքսից, ես մենակ ուրախ կլինեմ, որ բավարարվեմ»: Ջահելի դուրն եկավ խոսքերս, ու մենք գնացինք հյուրանոց:
Երևում էր վաղուց սեքս չի արել, կնոջ ու սիրո կարիք ուներ: Նա անմիջապես գրկեց ինձ ու սկսեց համբյուրել: Ես անակնկալի եկա, սակայն հաճելի էր: Ամեն ինչ սկսվեց այդպես: Մենք կրքոտ համբյուրվում էինք, հետո նա անցավ ավելի ներքև ու առանց լոգանք ընդունելու, առանց ծխելու, անկապ հարցերի, մեկս մեկին հանում էինք, ու սիրում էինք իրար, ես արդեն հիշեցի սեքսը, ինձ այդ ամենը դուր էր գալիս, մենք հանգստացանք…
Հետո, հետո մի քիչ զրուցեցինք, տղան պատմեց, որ միշտ մերժվել է, որովհետև կանանց ուշադրություն չի դարձնում, մեկ-երկու, հոգնում է: Բայց տղայի մեջ անսահման կիրք և հոգատարություն կար: Նա նման չէր սովորական հաճախորդներին: Ինչ է՞ր կատարվում: Ես սիրահարվում էի:
Չհասկացա թե ինչ էր կատարվում հետս, սակայն անկողնու մեջ պտտվեցի և սկսեցի համբյուրել տղային, ու մենք կրկին սկսեցինք սիրել իրար: Ամեն ինչ այնքան ջերմ էր, այնքան գեղեցիկ: Ամեն ինչ հինալի էր:
Ինչ է՞, ես չէի ցանկանում ունենալ մի այսպիսի ամուսին, ամեն գիշեր սիրել նրան, առավոտյան, տալ գեղեցիկ հագուստ, նախաճաշ պատրաստել նրա համար: Երեկոյան սպասեի, որ վերադառնար աշխատանքից, մենք միասին ընթրեինք: Ինչ է՞, կա մի կին աշխարհում, որ չի երազում նման ամուր ընտանիք: Այս երիտասարդը հիանալի էր: Եվ ես զգացի այդ գիշեր, որ ոչ թե ինքն էր եկել ինձ մոտ, այլ կարծես թե ես ունեի բավարարվելու կարիք…
Նրա գնալուց արտասվեցի, ոչ մի կապի միջոց չթողեց, ու չխոստացավ, որ կրկին կհանդիպենք:
Նրանից հետո, ես սկսեցի մանկան նման արտասվել, ո՞ւմ էի ես պետք: Թեպետ հաճելի էր այդ գիշերը, ես ինձ կին էի զգացել, սակայն… Կրկին մենակություն, կրկին հայհոյանք, կրկին հրապարակ ու կրկին նույն հարցը. «Կյանքս, ի՞նչ էս ասում»: «Կյանքս, մինետ անում է՞ս»:
Շարունակելի..
http://blog.1in.am/