Բազմաթիվ մարդիկ տարբեր հարցերով ու խնդրանքով դիմում են աստղագուշակներին: Հարցերից մեկն էլ հետեւյալն է. ինչպե՞ս իմանալ, որ ձեզ թուղթ ու գիր են արել: NEWS.am STYLE-ը դիմել է երեւանյան աստղագուշակ Բախտիկին՝ մեկնաբանություններ ստանալու համար:

«Հասկանալու համար, արդյո՞ք ձեզ թուղթ ու գիր են արել, մի քանի միջոց կա: Եթե զգում եք, որ բազմաթիվ փաստեր համընկնում են, անպայման դիմեք մասնագետի, ով կօգնի ձեզ ազատվել դրանից: Ինքներդ այդ անել չեք կարող: Եվ այսպես, մի քանի նախանշան.

1. Վտանգի, դժբախտության, կարոտի եւ նույնիսկ վախի զգացողություն:

2. Գերհոգնածության զգացողություն, ինչ-որ պատրանքների առաջացում:

3. Սեւ գիծ կյանքում (աշխատավայրում կամ անձնական կյանքում):

4. Եթե նույնիսկ ձեր տանը ձեզ լավ չեք զգում:

5. Խաղաղության կորուստ:

6. Տարածությունից վախ:

7. Եթե գիշերը տագնապում եք կամ վատ, ծանր երազներ եք տեսնում:

8. Եթե ձեր կանխազգացողությունը դժբախտություն է գուշակում:

9. Ծուլության զգացողություն: Եթե չեք կարողանում ավարտել սկսած գործերը:

10. Մշտական կոնֆլիկտներ ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը՝ հարազատների հետ:

Եվ հիշեք, եթե ինչ-որ նման բան նկատել եք, անուշադրության մի մատնեք: Եվ որքան հնարավոր է արագ համապատասխան միջոցներ ձեռնարկեք»:
news.am