Խոյ. Այսօր կարելի է զգալի հաջողությունների հասնել աշխատանքում, որքան էլ որ այն բարդ չթվա: Դուք համառ եք, և անհաջողությունները ձեզ չեն կանգնեցնում` կրկին ու կրկին ձեռնարկելով ձեր մտահղացումների իրականացման փորձեր, դուք վերջապես ստանում եք այն, ինչին ձգտւմ էիք: Օրը հարմար է ուսման համար, սակայն չարժե հույսը դնել այն բանի վրա, որ ստացված գիտելիքները պետք կգան անմիջապես:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են չպլանավորած այցեր, դուք ուրախ կլինեք հյուրերի համար, սակայն նրանց հետ շփումը արագորեն ձեզ կհոգնեցնի: Երեկոն հարմար է զբոսանքների, ինչպես նաև ռոմանտիկ ժամադրությունների համար:

Ցուլ. Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, դուք հակված եք ապրումներ ունենալ մանրուքների համար: Սակայն ընդհանուր առմամբ օրը դասավորվում է հաջող, և դուք անպայման դա կխոստովանեք, երբ կամփոփեք դրա արդյունքները: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, չի բացառված, որ ղեկավարությունը կհետաքրքրվի ձեր գաղափարներով:

Մտերիմների հետ հարաբերություններում կարող են ծագել լարումներ, ձեզ միշտ չէ, որ ճիշտ են հասկանում, իսկ դուք էլ ժլատ եք բացատրությունների մեջ: Անբարենպաստ օր է խոշոր գնումների համար, իսկ չպլանավորած գնումներ անելով դուք զուր տեղը կծախսեք փողը:

Երկվորյակներ. Հարմար օր է վճռական գործողությունները համար: Վառ է դրսևորվում նշանի ներկայացուցիչների` իմպրովիզների նկատմամբ հակվածությունը, անգամ եթե իրադարձությունները զարգանում են ամենաանսպասելի ձևով, միևնույն է` նրանք իրենց չեն կորցնում: Հեշտությամբ են հաստատվում ծանոթությունները, մարդիկ հմայված կլինեն ձեր կենսուրախությամբ և բարյացկամությամբ:

Ձեզ դուր է գալիս թիմային աշխատանքը, սակայն նաև ինքնուրույն գործունեությունը բավական արդյունավետ կլինի: Կնքված գործարքները եկամուտ կբերեն, նշանի որոշ ներկայացուցիչների սպասում են լուրջ դրամական մուտքեր:

Խեցգետին. Բարենպաստ օր է լուրջ և կարևոր գործ, ինչպես նաև այնպիսի նախագիծ սկսելու համար, որի հետ դուք մեծ հույսեր էիք կապում: Աշխատանքում հաջողությունները, կարծես, անսպասելի են գալիս, սակայն այնուամենայնիվ դրանք նախկինում ձեր թափած ջանքերի օրինաչափ հետևանքն են: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, ծառայողական դիրքի բարձրացում:

Ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել անգամ նրանց հետ, ում հետ դուք երկար ժամանակ չէիք կարողանում դա անել, և բոլորովին ոչ այն պատճառով, որ դուք անսահման զիջումների եք գնում, կամ էլ հաշտվում եք ձեզ դուր չեկող երևույթների հետ: Դուք ուղղակի ասում եք այն, ինչ մտածում եք, և վստահ եք, որ ձեզ ճիշտ կհասկանան:

Առյուծ. Այսօր դուք ստիպված եք լինելու այնպիսի գործ ձեռնարկել, որից ոչինչ չեք հասկանում: Սկզբում դժվար կլինի, սակայն հետո հետաքրքիր կդառնա, դրա հետ մեկտեղ էլ հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Եվ բանը նրանում չէ, որ ձեր բախտը անբացատրելիորեն բերում է, այլ նրանում, որ դուք ճիշտ եք ձեզ պահում ցանկացած իրավիճակում, արագորեն ճիշտ որոշումներ եք կայացնում:

Հիանալի օր է ազգականների հետ շփումների, ընտանեկան տարաձայնությունները հարթելու համար: Ձեր հմայքն աննկատ չի մնում, դուք համակրանք եք առաջացնում անգամ նրանց մոտ, ում ընդհանրապես ոչ ոք դուր չի գալիս:

Կույս. Այսօր ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, սակայն դուք չեք կորցնում ինքնավստահությունը և ճիշտ եք անում, քանի որ հենց’ այսօր այն ձեզ օգնում է: Շրջապատը նկատում է ձեր ձեր տաղանդները և նվաճումները միայն այն բանից հետո, երբ դուք դրանք ի ցույց եք հանում, իսկ ահա վրիպումներին ու թերություններին հաճույքով ուշադրություն է դարձնում: Վերաբերվեք դրան հումորով, ի վերջո` դուք հո գիտեք ձեր գինը:

Հնարավոր է ընտանիքի անդամներից որևէ մեկին վերաբերող հաճելի լուրերի ստացում: Նշանի որոշ ներկայացուցիչների հաճույքով ուղևորվում են չպլանավորած, սակայն հաճելի ճանապարհորդության:

Կշեռք. Գործնական տեսանկյունից օրը բավական հաջող է: Աստղերը ձեր կողմն են, դուք կնքում եք շահեկան գործարքներ, հաղթահարում եք բարդություններ, որոնք ուրիշները դժվար թե ի զորու լինեին անել: Հնարավոր է այնպիսի համագործակցության սկիզբ, որը ոչ միայն հաջող կլինի ֆինանսական առումով, այլև` ձեր առջև կբացի նոր հեռանկարներ:

Օրը հարմար է նաև ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, սակայն միայն այն դեպքում, եթե դուք խտրական լինեք և ճիշտ ընտրություն անեք, քանի որ այսօր միայն լավ մարդիկ չեն, որ ձեր հանդեպ հետաքրքրություն ունեն:

Կարիճ. Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ընթանում, դժվարությունները կարող են ծագել անգամ այնտեղ, որտեղ դրանք ոչ ոք չէր կարող կանխատեսել: Հնարավոր են անսպասելի լուրջ ֆինանսական կորուստներ: Հետագայում ձեզ կհաջողվի վերադարձնել փողի մի մասը, սակայն դա մեծ ջանքեր կպահանջի: Չեն բացառվում ղեկավարության հետ տարաձայնություններ, նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու մտածել աշխատանքը փոխելու մասին:

Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, դուք քմահաճ եք և նյարդային, և  ձեր հետ գործ բռնելը բավական բարդ է: Սակայն ձեզ սիրող մարդը չափազանց համբերատար կլինի:

Աղեղնավոր. Օրը չի ուրախացնում կարևոր իրադարձություններով, սակայն թույլ է տալիս հանգիստ զբաղվել ձեզ համար հետաքրքիր գործերով: Հարթ և ներդաշնակ են դասավորվում աշխատակիցների և ղեկավարության հետ հարաբերությունները, ձեր հարմարավետության մասին մտածում են անգամ այնպիսի մարդիկ, ում հանդեպ դուք նախկինում միանգամայն անտարբեր էիք: Հնարավոր են նվերներ, ուշադրության փոքրիկ, սակայն հաճելի նշաններ:

Օրվա երկրորդ կեսը բարդ ժամանակահատված է: Կենսական ներուժը նվազել է, դուք հոգնածություն եք զգում, սակայն դրանով հանդերձ չեք ցանկանում հետաձգել գործերը:

Այծեղջյուր. Վատ օր չէ ինչ-որ նոր բան ձեռնարկելու համար, սակայն չարժե դա միայնակ անել` դուք թե’ աջակցության, և թե լավ խորհուրդների կարիք ունեք: Աշխատեք կրճատել ծախսերը` օրը բոլորովին հարմար չէ փողերը մսխելու համար: Ազգականները սովորականից ավելի են միջամտում ձեր գործերին, և չնայած նրանք դա անում են լավագույն մղումներով, այնուամենայնիվ դա ձեզ չի ուրախացնում:

Հնարավոր են  անսպասելի հանդիպումներ, չի բացառված, որ ձեր կյանք կվերադառնա մի մարդ, ում հետ հարաբերությունները նախկինում  ձեզ մեծ բերկրանք էին պատճառում: Եթե հնարամտություն դրսևորեք, ապա շանս կունենաք վաղուց ձևավորված ռոմանտիկ հարաբերությունները ավելի կրքոտ դարձնել:

Ջրհոս. Օրն անցնում է ոչ այնքան հետաքրքիր, որքան դուք կցանկանայիք, սակայն այնուամենայնիվ խոստանում է բարենպաստ լինել: Դուք հաճույքով ձեռնամուխ եք լինում անսովոր և բարդ գործերի, ամեն ինչ չէ, որ միանգամից ստացվում է, սակայն դուք չեք հանձնվում, իսկ դա նշանակում է, որ հաջողությունը կգա, միայն թե` մի փոքր ուշ: Հարմար օր է ազդեցիկ մարդկանց հետ շփումների համար, դուք կարող եք նրանց հովանավորությունը ստանալ:

Ռոմանտիկ ժամադրությունները լավ կանցնեն և երկար ժամանակ չեն մոռացվի: Այսօր կարելի է հանդիպումներ նշանակել այնպիսի մարդկանց հետ, ում դուք ցանկանում եք դուր գալ` ձեր հմայքն այսօր ոչ մեկին անտարբեր չի թողնի:

Ձկներ. Օրը կպարգևի բազմաթիվ անսպասելի իրադարձություններ, և դժվար թե հաջողվի այն հանգիստ անցկացնել: Դուք մի գործից անցնում եք մյուսին, այդպես էլ ոչ մի բան ավարտին չհասցնելով, արդյունքում` ամենակարևոր հարցերը մնում են չլուծված: Աշխատեք կենտրոնանալ  որևէ մի կոնկրետ բանի վրա և ոչ մեկի թույլ մի տվեք ձեզ շեղել` դա կմեծացնի հաջողության հասնելու հավանականությունը:

Անբարենպաստ է էմոցիոնալ ֆոնը, երբեմն ձեզ նյարդայնացնում են անգամ նրանք, ում դուք անկեղծ սիրում եք: Գտեք պասիվ հանգստի, սիրելի չհոգնեցնող զբաղմունքի, միայնակ մնալու համար ժամանակ` դա կօգնի վերականգնել ուժերը:

hraparak