Խոյ. Այսօր ձեզ կհաջողվի լուծել բարդ խնդիրները, մոտենալ նախապես ձեր առջև դրված պրոֆեսիոնալ նպատակներին: Հիշեք, որ ձեզ հետաքրքրքող հարցերի ոչ բոլոր պատասխաններն են մակերևույթին դրված, արժեքավոր տեղեկություններին հասնելու համար պետք է շատ փորփրել: Գործնական բանակցությունները վատ չեն անցնում, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ գործընկերների հետ լիակատար փոխհասկացվածության ժամանակահատվածը երկարատև չի լինի:
Ընտանեկան հարաբերությունները զարգանում են ներդաշնակ, հաջողվում է հաղթահարել վաղեմի տարաձայնությունները: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի ռոմանտիկ հրապույրի հետ:
Ցուլ. Այսօր գերիշխողը բացասական միտումների ազդեցությունն է, և օրն էլ ձեզ համար կդասավորվի բավական բարդ: Գործերը շատ են, սակայն դրանց վրա կենտրոնանալը չի հաջողվում, ամենատարբեր խոսակցություններում և քննարկումներում մասնակցություն ունենալու անհրաժեշտությունից դրդված, դուք անվերջ սխալներ եք թույլ տալիս աշխատանքում: Հնարավոր են տարաձայնություններ կանանց հետ, հատկապե դժվար կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ում ղեկավարում են գեղեցիկ կանայք:
Չարժե ինչ-որ կարևոր բան փոխել անձնական կյանքում` դժվար թե կարողանաք հասնել այն բանին, ինչին ձգտում էիք:
Երկվորյակներ. Բավական բարենպաստ օր է նոր համագործակցություն սկսելու և արդեն գոյություն ունեցող գործնական հարաբերություններն ամրապնդելու համար: Հնարավոր է հաջողություն համատեղ նախագծերում, հատկապես նրանցում, որոնք ստեղծագործ մոտեցում են պահանջում: Դուք չեք վախենում խախտել եղած ավանդույթները, իրականացնում եք ձեր գաղափարները, անգամ եթե շրջապատին դրանք թվում են չափից ավելի համարձակ:
Այսօր դուք թերագնահատում եք մի շարք կարևոր գործոններ, նշանակություն չեք տալիս այն դետալներին, որոնք կարող են որոշիչ դեր խաղալ ձեր կյանքում:
Խեցգետին. Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի: Դուք մեկը մյուսի ետևից սխալներ եք թույլ տալիս, ընդունում եք սխալ որոշումներ, սակայն հասկանում եք դա, երբ արդեն շատ ուշ է դրանք ուղղելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ մի շարք չմտածված քայլեր են անում, ընկնում այնպիսի մարդկանց ազդեցության տակ, ում սխալմամբ իրենց դաշնակից են համարում: Ավելացնենք, որ այսօր Խեցգետիններին մոլորության մեջ գցելը դժվարություն չի ներկայացնում:
Օրվա երկրորդ կեսին դրական միտումների բարենպաստ ազդեցությունը համեմատաբար ուժեղ կլինի, այդ իսկ պատճառով էլ ժամանակն ավելի լավ կանցնի:
Առյուծ. Այսօր ձեր գործերին հաճախ են խառնվում այնպիսի մարդիկ, ում հետ չեք ցանկանում կիսվել ոչ ձեր պլաններով, ոչ էլ` նվաճումներով: Դուք ձգտում եք խուսափել կոնֆլիկտներից նրանց հետ, սակայն դա ստացվում է ոչ միշտ` չափից ավելի շատ և բազմաբնույթ են վեճերի պատճառները: Օրը հարմար չէ գործնական բանակցություններ վարելու համար` դժվար թե ձեզ հաջողվի համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերել:
Մտերիմներին թվում է, որ դուք չափից ավելի քիչ ժամանակ եք հատկացնում իրենց համար կարևոր գործերին, և դրանում ճշմարտության բաժին կա: Այսօր շատ դժվար կլինի լավ հարաբերություններ պահպանել կանանց հետ:
Կույս. Բարենպաստ, հետաքրքիր և բեղմնավոր օր է: Դուք հիանալի կարգավորում եք բոլոր գործերը, անգամ` ամենաբարդերը, արժանի կիրառություն եք գտնում ձեր գիտելիքներին ու հմտություններին, նաև ձեր հմայքն օգտագործում եք այնտեղ, որտեղ այն առավել անհրաժեշտ է: կարելի է հույսը դնել ընկերների և դաշնակիցների անշահախնդիր օգնության վրա, չի բացառված, որ աջակցություն ստանաք նրանցից, ովքեր նախկինում ձեր անբարյացկամների կողքին էին:
Օրը հարմար է անձնական հարաբերություններում նախաձեռնություն հանդես բերելու համար: Դուք հեշտությամբ եք սրտեր նվաճում, նաև` հեշտությամբ կորցնում գլուխը, սակայն դժվար թե դրանից դժգոհ մնաք:
Կշեռք. Եթե այսօր յուրաքանչյուր քայլը հետևողական ու մտածված անեք, ապա շատ բանի կհասնեք: Սա ամենահաջող օրը չէ նոր նախագծերի վրա աշխատել սկսելու համար, սակայն նախկին գործերը բարեհաջող ավարտին հասցնել կհաջողվի: Լավ կանցնեն արտասահմանցի գործընկերների հետ գործնական բանակցությունները, նշանի բիզնեսմեն ներկայացուցիչները հնարավորություն կունենան ընդլայնել իրենց գործը:
Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե ինչպես են ձևավորվում ձեր հարաբերությունները շրջապատի հետ` դուք հնարավորություն ունեք ինքնադրսևորվելու լավագույն կողմերով և նվաճել այն մարդկանց համակրանքը, ում հանդեպ դուք անտարբեր չեք:
Կարիճ. Այսօր կարող են խնդիրներ ծագել, սակայն դուք հեշտությամբ հաղթահարում եք դրանք, նախընտրում եք չնկատել դժվարությունները և առաջ անցնել ձեր անբարյացկամներից` ամեն հարմար պահի: Գործերում լուրջ առաջընթաց չի արձանագրվում, սակայն դա ձեզ չի հուզում` դուք գիտեք, որ ձեր գաղափարները շատ լավն են և անպայման դրանք կիրականացնեք մոտ ապագայում:
Օրը հարմար է անկաշկանդ շփումների համար, կարևոր հարցերը հաջողվում է քննարկել ոչ պաշտոնական միջավայրում: Մտերիմներից անսպասելի առաջարկներ եք ստանում, որոնք կարելի է ընդունել առանց երկար խորհելու:
Աղեղնավոր. Հարմար օր է գործնական շփումների համար: Ծագում են լավ գաղափարներ, որոնց անմիջաօես լավ կիրառություն եք գտնում: Շատերն են տենչում ձեր ուշադրությանն արժանանալ, սակայն դրան հասնում են միայն ամենաարժանիները` այսօր դուք լավ եք կողմնորոշվում մարդկանց մեջ և զուր ժամանակ չեք վատնում նրանց վրա, ով դրական վերաբերմունքի արժանի չէ:
Օրը նաև հարմար է ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար, սակայն` միայն այն դեպքում, եթե դուք վստահ եք, որ ձեզ ճիշտ և նրբանկատ կպահեք: Բանն այն է, որ դուք հակված եք ճնշել մարդկանց, իսկ դա, իհարկե, նրանց դուր չի գալիս:
Այծեղջյուր. Կոնֆլիկտային և լարված օր է: Դուք ձգտում եք նշանակություն չտալ ծագող խնդիրներին, սակայն դա ձեզ մոտ լավ չի ստացվում, քանի որ տեղի ունեցողը շատ եք սրտին մոտ ընդունում: Նշանի որոշ ներկայացուցիչներ տառապում են իրենց դյուրահավատությունից, իսկ առավել անհաջողակ ներկայացուցիչներն էլ դրա երեսից կորցնում են զգալի գումարներ:
Աշխատեք կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունել, կուրորեն չհետևելով խորհուրդներին, առավել ևս` չենթարկվելով նախապաշարմունքներին: Օրը բոլորովին հարմար չէ խոշոր գործարքներ կնքելու, ինչպես նաև լուրջ ձեռքբերումների համար:
Ջրհոս. Այսօր որքան ավելի քիչ մտահոգվեք մանրուքներից, այնքան ավելի արդյունավետ կացկացնեք օրը: Բանն այն է, որ ձեր էմոցիոնալ վիճակը բավական անկայուն է, և դուք պետք է միայն լավի մասին մտածեք, իսկ վատի վրա ուղղակի ուշադրություն չդարձնեք: Դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքային խնդիրների վրա, իսկ աշխատակիցների օգնության վրա հույս դնել չարժե:
Նման օրը հերթ չի հասնում պրոֆեսիոնալ նվաճումների մասին խոսելուն, սակայն այն շատ հարմար է հանգստի, ընկերների հետ շփվելու, զվարճալի ուղևորությունների համար: Հնարավոր են անսպասելի նվերներ:
Ձկներ. Պատրաստ եղեք անսպասելի իրադարձություններին` դրանք այսօր շատ կլինեն: Ձեզ դա ամենևին չի մտահոգում, քանի որ արագ եք կողմնորոշվում տարբեր իրավիճակներում, իսկ ահա մտերիմներին տեղի ունեցողը կարող է փակուղու մեջ դնել: Լավ կլինի, եթե ժամանակ գտնեք նրանց հանգստացնելու, բացատրելու` թե ինչ և ինչպես է պետք անել: Կարելի է որոշումներ կայացնել, կապված ֆինանսների հետ, խոշոր ներդրումներ անել սեփական բիզնեսում:
Եթե այսօր սկսեն ինչ-որ հարաբերություններ` լինի դա գործնական, ռոմանտիկ, թե ընկերական, կարելի է չկասկածել, որ դրանք կլինեն անսովոր և վառ: Լավ օր է վատ սովորույթներից հրաժարվելու համար` այսօր դա անելը հեշտ կլինի:
hraparak.am