Խոյ
Հենց առավոտից ամենահաս ինտուիցիան կօգնի անհրաժեշտ ուղղություն հաղորդել գործերին, նաև` արժանանալ դիմացինի համակրանքին: Օրվա երկրորդ կեսին կփոխվի տրամադրությունը, կլինեք անհամբեր ու անհանդուրժող: Առկա է վնասվածք ստանալու, հիվանդանալու հավանականություն: Գերլարվածությունն ու բեռնվածությունը կարող են լրջորեն վնասել ինքնազգացողությանը: Կանայք ավելի քմահաճ ու անկայուն կդառնան:
Ցուլ
Քաոսի ու անհամբերության պատճառով կարող եք բաց թողնել հետաքրքիր նորություն, սիրելիի հետ հարաբերություններում` արմատական փոփոխություն: Սա հուշումների, անակնկալ զարգացումների, կանխազգացումների օր է, որից արժե առավելագույնը քաղել: Ականջ դրեք շրջապատի մարդկանց այնպիսի ուշադրությամբ, որ ոչ մեկի չվիրավորեք կամ չհիասթափեցնեք: Երեկոյան հնարավոր է ինքնազգացողության վատթարացում: Պահպանեք գլուխը` բոլոր հնարավոր իմաստներով:
Երկվորյակներ
Ընտրեք ձեզ համար հարմարավետ ու անվտանգ միջավայր ու խուսափեք ծայրահեղություններից: Հնարավոր են նորություններ, որոնք կարող են դրական բովանդակություն ունենալ, բայց բացառված չեն սթրեսային իրավիճակները, ինչպես նաև վիճակներ, երբ անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ուժերն ու առանձնակի լարվել: Խուսափեք անբարյացակամ մարդկանց հետ բոլոր տեսակի շփումներից: Կատարելագործեք արդեն իսկ արված աշխատանքը:
Խեցգետին
Ձեր գրավչությունը ձգում է մարդկանց ու իրադարձություններին: Ձեզ զիջում են, օգնում, աջակցում խորհրդով, բայց դուք էլ պետք է պատասխան նշաններ ցուցադրեք, լսեք գանգատներ, անհաջող սիրո պատմություններ: Դա հնարավոր է բավականին բարդ կլինի իրականացնել, քանի որ ձեր հետաքրքրությունների շրջանակը արագորեն աճ է ապրում: Դուք ստիպված եք վերահսկել գործունեության բազում տարբերակներն ու հարաբերությունները:
Առյուծ
Որոշ ժամանակով ամենաակնհայտ հավակնությունները ու սպասումները մի կողմ թողեք, որպեսզի օպտիմալ կերպով ներառվեք իրադարձությունների նոր ֆորմատի մեջ: Վերադարձրեք պարտքերը բոլոր նրանց, ովքեր ձեզ մտերիմ են ու փոխադարձ օգնություն են ակնկալում ձեզանից: Հիանալի օր է բոլոր տեսակի հանդիպումների կազմակերպման համար: Հարաբերություններում հնարավոր են շրջադարձային զարգացումներ, որոնց դուք ավաղ պատրաստ չեք լինի:
Կույս
Օրվա առաջին կեսը կզարգանա հանգիստ ռիթմով, անգամ` ձանձրալի: Զգայական բնույթի խնդիրները ձեզ ավելի կհուզեն, քան աշխատանքը: Ձեր ուշադրությունը մեծապես գամված է գործընկերային ոլորտի վրա: Ճկուն եղեք, երբեմն ստիպված կլինեք խաղաղարարի դեր կատարել, փորձեք կանխազգալ հիմնախնդիրների առաջացման վայրերն ու պատճառները: Աճող լարվածությունը թոթափեք որևէ անհոգ ու սիրելի զբաղմունքի միջոցով:
Կշեռք
Եթե որևէ թեմա անկասելի լարվածությամբ է զարգանում, փորձեք կանխել դրա առաջընթացը բոլոր հնարավոր միջոցներով, բացատրեք գործընկերներին, որ հարաբերություներում կարելի է ամեն ինչի հասնել պարզության միջոցով: Խուսափեք գերզգայական վիճակներից, որոնք ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Հետևեք անմիջապես աշխատանքին վերաբերող նորություններին: Միայնակ հիմա շատ դժվար կլինի գործերը առաջ տանել:
Կարիճ
Նյութական հարցերում ու անձնական հարաբերություններում կարող է անսպասելի հաջողություն ունենաք: Լավ կլինի ոչինչ չբարդացնեք ու չնախաձեռնեք: Հանկարծակի բուսած առաջարկները անհրաժեշտ է մանրազննին քննել ու կշռադատել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է պլանների խախտում, նաև` խնդիրներ, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Կարևորը` մի շտապեք պատասխան ռեակցիա դրսևորել:
Աղեղնավոր
Ստեղծագործական մթնոլորտը իր դրսևորումը կստանա նաև աշխատավայրում, որտեղ ինչ-որ բան շատ եք ուզում ձեր ուզածով անել: Դուք խիստ գայթակղիչ եք ու համակրանք եք առաջացնում բոլորի մոտ: Ազդեցիկ մարդկանց հետ շփումները առանձնակի կարևորված են, դրա համար էլ լավ լինի դրանք անցկացնել առավոտյան ժամերին, երբ էներգիայի պակաս չեք զգա: Օրվա ընթացքում հնարավոր են տրամադրության վայրիվերումներ:
Այծեղջյուր
Գործընկերային հեռանկարների մեջ նոր շունչ է զգացվում: Դուք զգացողություն ունեք, որ բոլոր պլանները իրագործելի են, բայց ամեն ինչ իր սահմանն ունի, ու բեռնվածության գերդոզավորումը կարող է անդրադառնալ առողջության վրա: Եթե հարաբերություններում առաջացել է փոփոխությունների կանխազգացում, ստիպված եք ամեն ինչ հետաձգել ու չխախտել այն հարմարավետ մթնոլորտը, որն այժմ կա:
Ջրհոս
Այժմ ծավալվում են իրադարձություններ, որոնք չեք կարողանում ամբողջությամբ վերահսկել: Օրը նվիրեք ընթացիկ գործերին, որոնք բավականին շատ են կուտակվել: Ազատ ժամանակը օգտագործեք ծանր գործերից ավելի թեթև ու հաճելի զբաղմունքի անցնելու համար: Անձնական համակրանքը կարող է կատալիզատոր դառնալ հետաքրքիր ու անսպասելի իրադարձությունների համար: Հնարավոր են խիստ կարևոր խոսակցություններ:
Ձկներ
Բարենպաստ փոփոխությունների համար նախադրյալներ ստեղծելու համար այժմ իմաստ կա մնալ ստուգված ու կայուն հարաբերությունների շրջանակներում ու զբաղվել մեն-մենակ մի գործով: Ձեր կենտրոնացվածությունը կարող է անհրաժեշտ ուղղություն հաղորդել մտքերին, կամքին ու ցանկություններին: Օրվա երկրորդ կեսին աշխատեք խուսափել անպետք խստությունից, որ չխախտեք հարաբերությունների բնականոն հունը ու չարագացնեք իրադարձությունների զարգացումը այնտեղ, որտեղ անհաջողությունների կանխազգացում ունեք:
emedia.am