Խոյ
Օրվա առաջին կեսը խիստ բարենպաստ է գործնական կապերի ամրապնդման, ուղևորությունների մեկնելու համար: Կանայք կարող են զբաղվել արտաքին տեսքի թարմացմամբ: Կմեծանա տեղեկատվության ակտիվությունը, կլինեն տարատեսակ խոսակցություններ: Կրքերը կուտակվում են այնտեղ, որտեղ շոշափվում են ինչ-որ մեկի շահերն ու հետաքրքրությունները: Դժվարանում եք կենտրոնանալ որոշակի գործի վրա, բավականին շատ են շեղող հանգամանքները:
Ցուլ
Քաոսային օր է, ու անհրաժեշտ է հենց սկզբից լավ պլանավորել սեփական գործունեությունը հիմնականը անելու համար: Օրվա առաջին կեսին աստղերը մեծ հաջողություն են խոստանում: Բարդ հարցեր լուծելու իսկական ժամանակն է: Կլինեն բազմազան խոսակցություններ՝ ըստ էության և ուղղակի, կարևոր է այդ հոսքի մեջ չկորցնել իսկապես կարևոր տեղեկատվության ժամանումը: Ձեր զգայական ոլորտ կարող են ներխուժել չվերահսկվող հույզեր: Դուք պատրաստ եք արմատական քայլերի, եթե զգաք, որ անտեսվում են ձեր շահերը:
Երկվորյակներ
Ժամանակ մի կորցրեք, կյանքի կոչեք անավարտ գործերը: Կշռադատեք բոլոր դետալները, որպեսզի այդ պրոցեսը հապճեպության պատճառով չտապալվի: Մոտակա ժամանակներս սահմանափակեք ձեզ այնպիսի գործերով, որոնք հաշվարկված են իրական շահույթի վրա: Սա եզակի պահ է, երբ դուք կարող եք հասցնել միանգամից մի քանի ոլորտներում հաջողություն գրանցել: Ռոմանտիկ ոլորտում ժամանակահատված է, երբ սրությամբ է զգացվում որոշակիության պահանջը:
Խեցգետին
Բարենպաստ օր է շփումների, ճանապարհորդությունների մեկնելու, հետազոտելու, արկածների մեջ ընկնելու համար: Հաճելի ու անսպասելի վայրկյանները կմիախառնվեն առօրյայի հետ: Լսածի մեջ փորձեք փնտրել ու գտնել ռացիոնալության սաղմը, անգամ եթե ամեն ինչ այնքնա էլ հասկանալի ու ընդունելի չէ, իսկ զրուցակիցը անընդհատ փոխում է թեման: Հնարավոր է հայտնագործեք իրողություն, որը կօգնի օպտիմալացնել որևէ գաղափար: Անձնական կյանքում պահպանվում է գրավիչ դինամիկա, համարձակ, գեղեցիկ արարքներին դիմելու հակում:
Առյուծ
Ոչ մեկից ոչինչ ակնկալել պետք չէ, այսօր արեք այն, ինչի մասին վաղուց եք երազել, տոն կազմակերպեք սիրելիների ու ձեզ համար: Աղմուկն ու իրարանցումը շատ են, բայց հնարավոր է մեծ քանակությամբ բարդ բաներ այսօր վերածել ավելի պարզ ու հասկանալի երևույթների: Փորձեք հասցնել ամեն տեղ ու ոչ միայն երազել, այլև կյանքի կոչել դրանք: Հարմար օր է տանը ինչ-որ բան փոխելու համար: Կարգի բերեք վերջին ժամանակներս կուտակված անկանոն տեղեկատվությունը: Այսօր հրահանգել ու ուղղորդել չի ստացվի ոչ մի կերպ:
Կույս
Պրակտիկության նրբերանգը առկա կլինի յուրաքանչյուր թեմայի շրջանակում, անգամ եթե խոսքը վերաբերում է ռոմանտիկ ոլորտին: Այն միությունները, որոնք կձևավորվեն այս ընթացքում, կամ հարաբերություններում զարգացման նոր աստիճան կնշանավորեն, կամ էլ կշփվեն հին արժեքների կործանման ու նորի ձևավորման իրողության հետ: Մեկուսի մնալն ու խորհելը այսօր չի ողջունվում, ստիպված կլինեք շատերին բացատրել ձեր արարքների իմաստն ու շարժառիթը:
Կշեռք
Օրը բարենպաստ է խնդիրները լուծելու համար, եթե իհարկե համաձայնեք դրանց մոտենալ ստեղծագործաբար: Դուք օգնում եք ինչ-որ մեկին ու ինքներդ եք օգնություն ստանում: Ստիպված կլինեք վերահսկողության տակ պահել միանգամից մի քանի թեմա: Ռացիոնալ օգտագործեք ներշնչանքի ու դրական էներգետիկ տոնուսի ներհոսքը: Հնարավոր են անսպասելի անակնկալներ, գեղեցիկ հույզեր: Ուշադիր եղեք առողջության նկատմամբ: Դուք շատ ավելին կանեք, եթե չքամեք ձեզանից վերջին ճիգերը:
Կարիճ
Դուք հաված եք բացախոսության, անկեղծության, նաև՝ գնահատականների մեջ հապճեպ եք ու վարքագծի տեսակի ընտրության հարցում՝ անզգույշ: Կատաղության մեջ կարող եք ասել բաներ, ինչի համար հետագայում կփոշմանեք: Զգայական կապերը ճգնաժամի մեջ են: Հնարավոր է սառեցում, հեռվացում, հետաքրքրության անկում նրա նկատմամբ, ով դեռ երեկ ձեզ համար առաջին տեղում էր: Հեշտ կլինի նրա համար, ով միաձուլում է ընդհանուր կենսական խնդիրները դժվարությունների հաղթահարման ճիգի հետ:
Աղեղնավոր
Դուք կզգաք լարվածություն բոլոր նրանց վարքագծում, ովքեր ձեզ հետ շփվում են: Ինչ-որ մեկը կարող է առանց զգուշացման ներխուժել ձեր անձնական տարածք՝ վտանգելով ձեր գաղտնիքները ու պլանները: Շատ ընթարձակ պլաններ մի կազմեք, դուք հակված չեք շտապելու ու ամեն ինչ հասցնելու: Օրը լավ կլինի նվիրել զբաղմունքին, որը ձեր սրտով է ու ստեղծել միջավայր, որտեղ ոչ ոք ձեզ չի խանգարի: Օրվա առաջին կեսին ցանկության դեպքում կարող եք կյանքի կոչել վաղուց երազանքների շարքն անցած նախաձեռնություն:
Այծեղջյուր
Օրը բերում է ավելի շատ խնդիրներ ու հանձնարարություններ, որոնք դուք ի վիճակի չեք անելու: Հավաքվեք, փորձեք վերահսկողության տակ պահել միանգամից մի քանի ուղղություններ: Մի գայթակղվեք նոր գաղափարով, եթե այն շեղում է ձեզ ձեր պլանների իրագործումից: Հիմնական միջոցառումները պլանավորեք ժամանակը խնայելու սկզբունքով, ձեր օրակարգ կարող են ներխուժել չպլանավորված հանգամանքներ: Ընդհանուր առմամբ օրը հագեցած է ավելի շատ դրական նրբերանգներով:
Ջրհոս
Եթե երազանք կամ իդեալ ունեք, դեպի որը ձգտում եք, այժմ օպտիմալ ժամանակն է անհնարինը հնարավոր դարձնելու համար: Կատարեք առաջին քայլը ու կզգաք, որ ամեն ինչ այդքան էլ բարդ չէ: Պահպանեք կարգուկանոնի զգացումը այնտեղ, որտեղ կենտրոնացել են ձեր հիմնական շահերը: Շրջապատի մարդանց առիթ մի տվեք կոնֆլիկտը բորբոքելու: Լարված մթնոլորտը շատ իրողություններ կուղորդի արագ զագացման սկզբունքով: Հանդիպումները կկրեն զգայական բնույթ ու հնարավոր են ավելի շատ դրական ապրումներ, քան հակառակը:
Ձկներ
Օգոստոսի ամենալավ օրերից մեկն է, երբ կարող եք կյանքի կոչել հին ու չկատարված պլանները, լուծել կարևոր հարցեր, մասնակցել կարևոր միջոցառումների: Մի ալարեք ու օրը հագեցրեք որքան հնարավոր է շատ գործերով: Դուք մի փոքր անհանգստություն կզգաք օրվա ընթացքում ինչ-որ մեկի հետ բացատրվելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Գործնական ոլորտում թաքնված գործոնները կարող են մեծ դերակատարում ունենալ: Հետևեք առողջության նախազգուշացումներին: Մի մոռացեք հանգստի անհրաժեշտության մասին:
emedia.am