Խոյ

Ձեր ստեղծոգործական ներուժն այսօր բարձր կլինի օրվա առաջին կեսին, ինչը թույլ կտա գտնել շատ խնդիրների լուծումներ, որոնք ուրիշ նշանների ներկայացուցիչներն անկարող են լուծել: Ձեր արտահայտություններն ու արարքները հաճելիորեն կզարմացնեն շրջապատողներին, կա նոր երկրպագուներ և կողմնակիցներ գտնելու շանս: Հիշեք` բոլոր հնարավորություններից օգտվելու համար պետք է ջանքեր ներդնեք: Մի ծուլացեք, գործը վաղվան մի թողեք, այսօր անհրաժեշտ են ակտիվ գործողություններ:

Ցուլ

Մանր խնդիրների, թյուրիմացությունների օր է, որոնք հանում են Ձեզ հավասարակշռությունից: Բացասական էմոցիաները խոչընդոտում են իրադարձություններին ճիշտ գնահատական տալուն, հասկանալուն, որ գործերն այնքան էլ վատ չեն գնում: Լուծման կարիք ունեն ոչ միայն մասնագիտական, այլև անձնական խնդիրները: Որքան շուտ կողմնորոշվեք գերակայությունների հարցում, այնքան լավ: Կարող են առաջանալ ֆինանսական խնդիրներ:

Երկվորյակներ

Բարենպաստ օր է, որը նոր հնարավորություններ կբացի ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական ոլորտում: Ակտիվորեն մասնակցում եք հասարակական կյանքին, մեծագույն հաճույք եք ստանում տարբեր միջոցառումների մասնակցությունից: Շատ օգտակար են ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները, կգտնեք նոր հովանավորներ: Հարմար օր է արվեստի գործեր գնելու համար:

Խեցգետին

Օրը հարմար է ցանկացած մասնագիտական հարցերի քննարկման համար: Նույնիսկ եթե բանակցությունները լարված են, Դուք չեք ենթարկվում էմոցիաներին, պաշտպանում եք սեփական տեսակետը հպարտությամբ` արժանանալով հակառակորդի հարգանքին: Ազդեցիկ մարդկանց, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփման համար օրը նույնպես հարմար է: Կարելի է լուծել իրավաբանական խնդիրներ:

Առյուծ

Զգույշ եղեք օրվա առաջին կեսին: Սա լարված ժամանակաշրջան է, երբ հեշտությամբ կարելի է սխալ թույլ տալ: Ցանկալի չէ հաշվարկներով, ֆինանսական խնդիրներ լուծելով զբաղվելը, խոշոր գնումներ կատարելը: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա, հնարավորություն կունենաք կարգի բերել գործերը, ավարտին հասցնել նախկինում սկսած ծրագրերը:

Կույս

Չնայած դրական միտումների ազդեցությունն ուժեղ է և օրը բավականին հաջողակ է, ստիպված կլինեք ջանքեր գործադրել` ցանկալիին հասնելու համար: Չարակամները անում են հնարավոր ամեն ինչ` Ձեր ճանապարհին խոչընդոտներ ստեղծելու համար, և երբեմն հաջողության են հասնում: Սակայն Դուք հանգիստ եք, և հենց այդ է թույլ տալիս ճիշտ գնահատել իրավիճակը և որոշել, թե ինչպես պետք է գործել հետագայում:

Կշեռքներ

Այսօր Ձեզ պետք է համբերություն: Օրը չի խոստանում մեծ հաջողություններ կամ կարևոր հաղթանակներ: Մինչ ցանկալիին հասնելը կանցնի որոշ ժամանակ: Խուսափեք դատարկ խոսակցություններից, մի տարածեք չստուգված տեղեկություններ: Արտահայտություններում եղեք ծայրահեղ զգույշ` Ձեզ համար կարևոր մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելու համար:

Կարիճ

Չնայած առանձին հաջողություններին` ընդհանուր առմամբ օրն այնքան էլ հաջող չի: Ձեզ թվում է, թե Ձեր հաղթանակներն աննշան են, իսկ պարտություններն աղետի մասշտաբ ունեն: Իրականում դա այդպես չէ: Ավելի ուշ, մտածելով անցկացված օրվա մասին, կհասկանաք, որ շատ բանի եք հասել և արժեքավոր փորձ ձեռք բերել: Անցանկալի է այս օրը արժեքավոր փաստաթղթերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը: Դուք ցրված եք և հաճախ սխալներ եք թույլ տալիս:

Աղեղնավոր

Բարդ է մասնագիտական խնդիրներից խուսափելը: Չի հաջողվում կոնտրոնանալ աշխատանքի վրա, թույլ եք տալիս սխալներ մեկը մյուսի հետևից: Գործընկերները օգտակար խորհուրդներ են տալիս, սակայն Դուք նախընտրում եք հույս դնել սեփական ինտուիցիայի վրա, որը, ցավոք, երբեմն սխալվում է: Ցանկալի չէ գործարքների կնքումը, նոր ծրագրերի մշակումը, հատկապես, եթե դրանք կապված են այլ մարդկանց հետ համագործակցելու հետ:

Այծեղջյուր

Օրվա առաջին կեսը խառնաշփոթի ժամանակ է, կլինեն բազմաթիվ տհաճ պատահարներ, գործերում անբացատրելի հետաձգումներ: Ձգտում եք հասկանալ, թե ինչումն է խնդիրը, սակայն ջանքերն ապարդյուն են: Ֆինանսական պատկերը նույնպես լավատեսություն չի ներշնչում, գնումներն անհաջող կլինեն, իսկ գործարքները եկամուտ չեն ապահովի:

Ջրհոս

Օրը լի է իրադարձություններով, այնպես որ չեք ձանձրանա: Առաջանում են նոր մասնագիտական խնդիրներ, որոնք լուծելիս լի եք լավատեսությամբ: Շատ Ջրհոսներ հնարավորություն կունենան ցույց տալու առաջնորդի իրենց որակները, կազմակերպչական կարողությունները: Օրը հարմար է աշխատանքը փոխելու համար: Նոր աշխատավայրում հեշտությամբ կգտնեք կողմնակիցներ:

Ձկներ

Օրը բարդ է, սակայն առողջ բանականությունը կօգնի Ձեզ հաղթահարել բոլոր դժվարությունները: Պատրաստ եղեք ծրագրերը փոփոխության ենթարկելու, ինչը թույլ կտա հասնել ցանկալի արդյունքների, եթե նույնիսկ ամեն ինչ դասավորվում է ոչ Ձեր օգտին: Հնարավոր է` ստանաք կարևոր նորություններ, անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր բազմիցս օգնել են Ձեզ բարդ իրավիճակներում:

emadia.am