Խոյ
Օրը սկսում եք ոչ լավ տրամադրությամբ։ Ձեզ բնորոշ նյարդայնությունը մտերիմների սրտով չէ, բայց որքան էլ նրանք փորձեն Ձեզ հաշտեցնել իրականության հետ, նրանց մոտ ոչինչ չի ստացվի։ Հնարավոր են վեճեր, ընդ որում անհեթեթ պատճառներով, որոնցից հետո միանգամից չեք հաշտվի։
Արդեն օրվա կեսին, դրական փոփոխություններ են նկատվում և ժամանակի ընթացքում այն ուժգնանում է։ Դուք հնարավորություն կունենաք Ձեր տեսակետը պնդելու ու բավական երկար սպասված գաղափարներն իրականացնելու համար։ Կողքից օգնության մի սպասեք, պատրաստ եղեք ինքնուրույն գործել։
Ցուլ
Ո՛չ հանկարծ ի հայտ եկած խնդիրները, ո՛չ վատ դեպքերի համընկնումը, ո՛չ վատը կամեցողների թակարդները չեն փչացնի Ձեր տրամադրությունը։ Այսօր Ձեզ առանձնացնում է նպատակասլացությունն ու վճռականությունը, որոնք թույլ կտան հասնել Ձեր առջև դրված նպատակներին։ Ձեր հեղինակությունն աճում է, շրջապատողները սկսում են լսել Ձեր խորհուրդները և հետևում են դրանց։
Օրվա երկրորդ կեսը փոքրիկ անախորժություններ է բերելու, այնքան շատ, որ ձեզանից բավականաչափ ժամանակ կպահանջվի դրանք լուծելու համար։ Դա, սակայն, չի խանգարի Ձեզ վայելել սիրելիի ընկերակցությունը կամ հետաքրքիր ծանոթություններ հաստատել։

 
Երկվորյակ
Շատ հագեցած, հիշվող ու վառ օր է։ Հնարավոր են զարմանալի համընկնումներ։ Դուք հետաքրքիր գործերով եք զբաղվելու և ամենայն հավանականությամբ համախոհներ կգտնեք, ովքեր կօգնեն իրագործել ծրագրավորվածը։ Օրը շատ հարմար է հյուրեր ընդունելու համար։

Օրը բարենպաստ է նաև բարձրաշխարհիկ միջոցառումներ այցելելու համար, շոու բիզնեսի և գովազդի ոլորտի մասնագետների հետ հանդիպելու համար։ Հատուկ ուշադրություն դարձրեք զարդերին, այսօր Դուք անսխալ եք ընտրելու այն, ինչ Ձեզ պետք է։

 

 

Խեցգետին

Ձեզ սպասվում է  բարդ օր: Կարող են ծագել լուրջ խնդիրներ մարդկանց հետ շփումներում, որոնց հետ Ձեր հարաբերությունները շատ կարևոր են: Վախենալով լարել հարաբերությունները` Դուք չեք բացահայտում իրական պատճառներն ու խնդիրները: Դա էլ իրա հերթին առաջացնում է խառնաշփոթ և փոխադարձ չհասկացված լինելու մթնոլորտ:
Մինչ Ձեզ շրջապատող մարդկանց հետ հարաբերույթունների կարգավորումը, փորձեք հասկանալ խնդիրներն ու հակասությունները, որոնք կան Ձեր մեջ: Չեն խրախուսվում խոշոր գնումները, մանավանդ, եթե խոսքը անշարժ գույքի մասին է: Դուք բավական շատ եք գումարներ ծախսում և քիչ խնայում:

 

Առյուծ

Բավականին բարենպաստ օր է, որը թույլ կտա Ձեզ հասնել հաջողությունների: Դուք գործում եք հենց այնպես, ինչպես, որ կցանկանայիք ու հանդես եք բերում նախաձեռնողականություն, միաժամանակ կարողանում եք խուսափել սխալ քայլերից: Օրը բավականին լավ է քաղաքից դուրս գալու և ակտիվ հանգստի համար: Հնարավոր են նոր ծանություններ, միաժամանակ հնարավոր է Դուք կարողանանք լուծել Ձեր հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ որոշ տարաձայնությունների հետևանքով տևական ժամանակ չեք շփվել:
Բոլոր հանդիպումներն ընթանում են այն կերպ, ինչպես Դուք կցանկանայիք: Հարաբերությունները գնում են այն հունով, որով որ Դուք եք ցանկանում:

Կույս
Օրն ամենահեշտերից չէ, բայց Դուք կկարողանաք օգտագործել բոլոր այն հնարավորությունները, որոնք Ձեզ կտրվեն: Լավ կդասավորվեն ճանապարհորդությունները, որոնք կպարգևեն նոր ու դրական էմոցիաներ: Դրանք կարող են հնարավորություն ընձեռել կազմելու նոր ծանոթություններ: Որոշ կույսերի համար այս օրը հնարավորություն կտա ձեռք բերելու ճանաչվածություն (լայն կամ նեղ շրջանակների համար), կհայտնվեն նոր երկրպագուներ:
Մտքերը, որոնք բավականին դժվարին ու բարդ էին թվում իրենց ծագման ժամանակ, հետագայում կհասկանաք դրանց կյանքի կոչման դյուրինությունը: Օրը բարենպաստ է Ձեր ֆինանսական կայությունյան տեսանկյունից: Հնարավոր են ֆինանսական համալրումներ:

 

Կշեռք
Շատ ժամանակ են խլում անիմաստ խոսակցությունները, անհետաքրքիր մարդկանց հետ հանդիպումները։ Էմոցիոնալ վիճակը կայուն չէ, Ձեր տրամադրությունը փոխվում է պահի տակ, անգամ Դուք չեք կարողանում բացատրել դա։ Չեք կարողանում կենտրոնանալ, այդ պատճառով անգամ հասարակ քայլերում սխալներ եք թույլ տալիս։
Կարող են տարաձայնություններ սկսվել մտերիմների հետ։ Այդ պատճառով հավաքեք Ձեզ բռի մեջ և փորձեք բարձրացնել Ձեր տրամադրությունը։

 

Կարիճ
Ցանկալի կլինի հետագա քայլերի ծրագիր կազմեք, հակառակ դեպքում կմոռանաք շատ կարևոր բաներ։ Անձնական կյանքում քայլեր կատարելու լավ օր է. ճիշտ մոտեցման դեպքում հաջողության կհասնեք։ Այսօր Ձեր օգնության կարիքը կզգան հարազատները։
Լավ օր է բիզնես–ծրագիր կազմելու, մասնագիտական հեռանկարները գնահատելու համար։

 

Աղեղնավոր
Թեթև, հաճելի և արտակարգ օր է։ Այսօր կստացվի ամեն ինչ։ Օգտագործեք ավելի վաղ ստացված գիտելիքները և տեղեկությունները։ Օգնության կհասնեն ընկերները և հարազատները, և միասնական ուժերով կհաջողվի ամեն ինչ։
Հնարավոր է գումար ստանաք, անգամ ամենաանհավական տեղից։
Կարելի է ծրագրել որևէ ճամփորդություն և պատրաստվել դրան։

 

Այծեղջյուր
Ստիպված եք լինելու բազմաթի գործեր կատարել, ոչ մի ազատ րոպե չեք ունենա։ Շրջապատն էլ օր օրի կիսվում է Ձեզ հետ իրենց խնդիրներով, որոնք ևս լուծում են պահանջում։ Բացի այդ, որքան էլ օրը հագեցած չլինի, ժամանակ գտեք հանգստանալու ու ուժերը վերականգնելու համար։ Մնացեք միայնակ, վերաիմաստավորեք վերջին օրերի իրադրությունը, դա կօգնի վերականգնել մարած ուժերը։
Ջրհոս
Բարդ օր է։ Համբերությամբ լցվեք ու աշխատեք Ձեր մեջ պահել Ձեր զգացումները, որքան էլ դա բարդ չլինի։ Շրջապետը հաճախ չի նկատում Ձեր հաղթանակներն ու նվաճումները, ինչը բավականին վիրավորական կարող է թվալ։ Աշխատելով գրավել ուրիշների ուշադրությունը, դուք երբեմն չափից ավել գռեհիկ եք։ Օրվա ֆինանսական պատկերը բարենպաստ չէ, հնարավոր է, լուրջ ծախսեր անեք, որոնք հաճախ ավելորդ են։

Ձկներ
Օրն անհրաժեշտ է օգտագործել լուրջ հարցերի քննարկման համար։ Դուք ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում աջակցության կարիքն եք զգում, ու չեք հրաժարվում օգնել նրանց, ով կզգա ձեր աջակցությունը։ Հնարավոր են անսպասելի բացահայտումներ,հնարավոր է կարևոր տեղեկություն ստանաք։ Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր հարաբերություններ սկսելու, անձնական կյանքում արմատական փոփոխություններ անելու համար։

emadia.am