Խոյ. Այսօր ոչ միայն ցանկություն, այլև` հնարավորություն կառաջանա կյանքում ինչ-որ շրջադարձային փոփոխություն կատարելու: Սակայն մի շտապեք գործել` սկզբի համար դեռ պետք է ինչպես հարկն է հասկանալ ստեղծված իրավիճակը: Կարող է այնպես ստացվել, որ հանգամանքները, որոնք դուք գնահատում էիք որպես անբարենպաստ, իրականում այդպիսին չեն, իսկ բաց թողնված հնարավորություններն էլ ընդամենը առիթ են մտորելու համար այն հարցի շուրջ, թե որ ուղղությամբ է պետք շարունակել ընթանալ:

Ընդունելով անձնական կյանքի հետ կապված ցանկացած որոշում, դուք պետք է լսեք ձեր նախազգացողությանը, որի հուշումները` իրենց ողջ պարադոքսալությամբ, զարմանալիորեն ճիշտ և ժամանակին են:

Ցուլ. Օրը պահանջում է ակտիվ մասնակցություն հասարակական կյանքին, ձեր սեփական գործերը մղվում են երկրորդ պլան: Ի դեպ, ձեզ համար դա խնդիր չէ, քանի որ դուք ճիշտ եք բաշխում ժամանակը, այդ իսկ պատճառով էլ հասցնում եք ամեն ինչ: Գործընկերները ձեր հանդեպ տրամադրված են չափիվ ավելի բարյացկամ, դրանից պետք է օգտվել, որպեսզի հասնեք համագործակցության ավելի ձեռնտու պայմանների:

Ներդաշնակ են ձևավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Դուք շատ լավ եք զգում ձեզ դուր եկող մարդկանց թաքնված ցանկությունները: Հարմար օր է ձեզ համար համակրելի մարդուն հաճելի անակնկալ անելու համար:

Երկվորյակներ. Օրն, ընդհանուր առմամբ, այնքան էլ վատը չէ, սակայն էմոցիոնալ ֆոնը չի առանձնանում կայունությամբ: Դա է պատճառը, որ դուք միանգամից կորցնում եք հավասարակշռությունը, եթե ինչ-որ բան ըստ պլանի չի գնում: Ցանկացած դժվարության առաջացման դեպքում դուք միայն մի ցանկություն եք ունենում` թողնել ամեն ինչ և հպարտորեն հեռանալ, այնինչ շատ ավելի խոհեմ կլիներ փորձել հաղթահարել խոչընդոտները: Ցանկալի չեն ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները, որևէ կարևոր հարցեր քննարկելը:

Օրը վտանգավոր է վնասվածքներ ստանալու առումով, այնպես որ ձեր գործողություններում առավելապես պետք է զգույշ լինեք:

Խեցգետին. Այսօր ավելի լավ է ոչ մի նոր, մասշտաբային և կարևոր բան չսկսել: Շարունակեք զբաղվել այն ամենով, ինչը նախկինում անում էիք, աշխատեք էապես չփոխել ձեր մարտավարությունը: Ամեն տեսակի փորձարարություններից ավելի լավ է հրաժարվեք, փոխարենը` գործեք փորձված մեթոդներով: Իրենց մասին կհիշեցնեն հին խնդիրները, ստիպված կլինեք վերադառնալ չավարտված նախագծերին, ինչը ձեզ լրջորեն կնյարդայնացնի: Այստեղ կարևոր է պահպանել գոնե արտաքին հանգստություն, հակառակ դեպքում շրջապատի հետ ձեր հարաբերությունները ծայրահեղ լարված կդառնան:

Առյուծ. Այսօր միշտ չէ, որ նպատակներին հասնելը հեշտությամբ է տրվում, սակայն դուք դրսևորում եք հազվագյուտ հնարամտություն, գործի մեջ եք ներքաշում դաշնակիցների, գտնում եք կամավոր օգնականների և ընդհանրապես` դրսևորում եք բացառիկ կազմակերպչական որակներ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ շանս կստեղծվի իրենց ներկայացնել որպես լավ ղեկավար, ինչը թույլ կտա բարձրանալ կարիերայի աստիճաններով:

Կարելի է նախաձեռնություն դրսևորել, օրինակ, ժամադրության հրավիրել ձեզ համար համակրելի անձնավորության, կամ խոստովանել սեփական զգացմունքները:

Կույս. Հնարավոր են մանր տհաճ միջադեպեր, սակայն ընդհանուր առմամբ օրը կդասավորվի հաջող: Մի վախեցեք ինչ-որ բան փոխել պրոֆեսիոնալ և անձնական կյանքում, սակայն նաև մի դրսևորեք ավելորդ շտապողականություն: Ձեր նպատակը պետք է լինի իրադարձությունների ընթացքը անհրաժեշտ հունի մեջ դնելը:

Պարզությունը, որով այսօր դուք ձգտում եք ամեն ինչի, օգնում է կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ: Անբարենպաստ է օրվա ֆինանսական պատկերը, դուք դա զգում եք և ձգտում եք խուսափել ավելորդ ծախսերից: Չարժե պարտք վերցնել կամ տալ, ապառիկով գնումներ անել:

Կշեռք. Ամենապարզ օրերից չէ: Ոչ մի կարևոր բան տեղի չի ունենում, և դա ձեզ բոլորովին դուր չի գալիս: Դուք ձգտում եք ինչ գնով էլ որ լինի, անհապաղ ստանալ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, սակայն այս պահին ձեր ձեռքում միայն մի բան ունեք` համբերատար սպասել, մինչև ամեն ինչ կլուծվի: Իրենց մասին հիշեցնում հին ծանոթները և վաղեմի գործընկերները: Թույլ տվեք նրանց դրսևորել նախաձեռնություն` ձեր հետ հարաբերությունները վերականգնելու գործում, մի ցույց տվեք ձեր հետաքրքրվածությունը:

Օրը բարենպաստ է նշանի այն ներկայացուցիչների համար, ում գործունեությունը կապված է ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության վերջին նվաճումների կիրառման հետ:

Կարիճ. Այսօր շատ դժվար է հավասարակշռված վիճակ պահպանելը, իսկ հենց որ դուք ազատություն եք տալիս ձեր էմոցիաներին, տհաճ հետևանքներ են տեղի ունենում: Կոնֆլիկտներից խուսափելը շատ դժվար է (բարդ իրավիճակներով հատկապես շռայլ է կեսօրը), դուք վիճում եք անգամ այն մարդկանց հետ, ում դուք նախկինում հասկանում էիք կեսխոսքից: Պետք է այլ մարդկանց թուլությունների հանդեպ չափից ավելի ներողամիտ լինեք, և այդ ժամանակ շրջապատն իր հերթին առանձնապես ուշադրություն չդարձնի ձեր վրիպումներին: Հիշեք, որ սա այն օրերից է, երբ գործել պետք է ինքնուրույն:

Աղեղնավոր. Օրը բավական հարմար է աշխատանքի համար, այդ թվում և` ձեզ համար բոլորովին նոր ոլորտում: Ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում, սակայն ավելի կարևոր է այն, որ դուք լավ եք տեսնում դրանց իրականացման հնարավոր ուղիներն ու ձևերը: Օրը հատկապես հարմար է գործնական շփումների համար:

Այսօր կարելի է թարմացնել հարդերձարանը  փոխել սանրվածքը, տեղափոխել կահույքը: Դուք պատրաստ եք ձեր իմիջի հետ կապված ռիսկային փորձարարությունների, և դրանք չափազանց հաջող են անցնում:

Այծեղջյուր. Սա այն օրերից է, երբ դուք կարող եք հասնել լուրջ հաջողությունների, եթե օգտվեք առաջարկված օգնությունից: Կիսվեք ձեր գործերով շռայլորեն` ձեր դաշնակիցները կանեն դրանք ձեզանից ոչ պակաս լավ: Դուք հիանալի եք կատարում կազմակերպչական գործերը, բաշխում եք պարտավորությունները, դնում եք ձեր ենթակաների և համախոհների առջև ճիշտ խնդիրներ:

Անձնական հարաբերություններում կարող են խնդիրներ ծագել: Ձեր նպատակը պետք է լինի խոստովանել առկա դժվարությունները և գտնել դրանց հաղթահարման ուղիները: Դուք թաքցնում եք ձեր իրական ցանկություններն ու մտադրությունները, ինչն աննկատ չի մնում շրջապատի կողմից:

Ջրհոս. Օրվա առաջին կեսը այն ժամանակահատվածն է, երբ ջրի երես է դուրս գալիս այն ամենն, ինչ մինչ այդ քողարկված էր, և դա ձեզ բոլորովին դուր չի գալիս: Բոլոր այն կոնֆլիկտները, այդ թվում և` ներքին, որոնք դուք արդեն համարում էիք շատ թե քիչ կարգավորված, համառորեն կենդանության նշաններ են ցույց տալիս, իսկ դուք էլ ստիպված եք լինելու վերադառնալ տհաճ հարցերի լուծմանը: Դժվար է լինելու շրջապատի հետ լեզու գտնելը: Բանն այն է, որ ձեզ սխալ են գնահատում, դուք մարդկանց աչքին երևում եք մռայլ և դժգոհ, այնինչ իրականում դա այդպես չէ:

Շատ ավելի հաջող է դասավորվում օրվա երկրորդ կեսը, երբ դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ ուժեղանում է, և դուք ձեզ ավելի ինքնավստահ եք զգում:

Ձկներ. Օրը հաջող է դասավորվում, դրա միայն առաջին մասում կարող է իր մասին զգացնել տալ բացասական միտումների ազդեցությունը: Օգտվեք բարենպաստ հանգամանքներից, որպեսզի կագավորեք այն մարդու հետ հարաբերությունները, ում հետ վերջին ժամանակներում չէիք կարողանում լեզու գտնել: Գործերում զգուշությունը օգնում է խուսափել սխալներից, շրջանցել թակարդները, որոնց մեջ են հայտնվում մյուս նշանների ներկայացուցիչները:

Հարմար օր է ձեզ համար կարևոր մարդկանց հետ շփումներ ունենալու համար: Դուք կարող եք անթաքույց խոսել ձեր զգացմունքների մասին` համոզված, որ ձեզ ճիշտ կհասկանան:
hraparak.am