Սեռական կոմնորոշումը որոշվում է դեռ ներարգանդային զարգացման ժամանակ: Նման եզրակացության են եկել գիտնականները: Այսպես, նույնասեռականությունը զարգանում է, երբ հղիության ժամանակ կնոջ օրգանիզմը ուժեղացնում է իմունային ռեակցիան: Յուրաքանչյուն հաջորդ տղայի ծնվելիս իմունային արձագանքի ակտիվությունն ուժգնանում է, գրում է The Telegraph-ը:

Բրոքի համալսարանի աշխատակիցները հավաքել են ավելի քան հազար տղամարդկանց տվյալներ: Պարզվել է, որ հարազատ եղբայրների առկայությունը մեծացնում է նույնասեռական հակումների հավանականությունը: Ընդ որում, դա աշխատըում է նաեւ այն ժամանակ, եթե տղաներն առանձին են մեծացել, հաղորդում է MedDaily.ru-ն:


http://news.am/arm/news/170121.html