Ըստ ոստիկանության լրատվության վարչության հաղորդագրության, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբ պարզել է, որ նույն օրը, ժամը 19.15-ից 19.45-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված եւ ինքնաձիգներով զինված 5 անձինք հարձակում են գործել Երեւան-Սեւան ճանապարհի 12-րդ կմ-ին գտնվող անվադողերի վերանորոգման կետին կից տանը, որտեղ կպչուն ժապավենով կապել են տանտիրուհու, նրա որդու, երկու հարսների ձեռքերը, ոտքերը եւ բերանը, հարվածներ են հասցրել որդու գլխին ու դեմքին, սպառնացել նրան եւ ընտանիքի անդամներին` պահանջելով ոսկյա զարդեր ու գումար, ապա հափշտակելով 9.000 դրամ՝ դիմել են փախուստի:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: