Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այսպիսի տեսակետ արտայատեց ՀՀ Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: Նա նշեց, որ կա հակաբեղմնավորիչների երկու տեսակ` ժամանակակից և ավանդական: «Ավանդական միջողներն ի հայտ են եկել ընտանիքի կազմավորման հետ մեկտեղ: Դրանց հիման վրա հետագայում զարգացան ժամանակից միջոցները», – նշեց նա, հավելելով, որ վերջիններիս թվին են պատկանում նաև պահպանակները, որոնք պահպանում են նաև հնարավոր վարակներից: Մասնագետը նշեց, որ ժամանակակից միջոցներն են հաբերը, ներարկվող միջոցները, պարույրը, որոնք նաև ժամանակավոր միջոցներ են հանդիսանում և դրանց օգտագործումը դադարեցնելու դեպքում հնարավոր է կրկին հղիանալ: «Կա նաև մի տեակ կամավոր ստերելիզացիա, որը Հայաստանի կանանց մոտ 1 տոկոս է կազմում: Սա համարվում է անդարձ ժամանակակից միջոց քանի որ դրանից հետո նորից հղիանալը գրեթե անհնար է դառնում», – պարզաբանեց նա: Նա նաև ներկայացրեց 2010թ. անցկացված հետազոտության արդյունքները, որոնք վկայում են, որ հարցվածների 98 տոկոսն իմացել է հակաբեղմնավորման միջոցների մասին, սակայն դրանք կիրառել են միան 55 տոկոսը, իսկ դրանցից էլ 27 տոկոսն օգտագործել է հակաբեղմնավորման ժամանակակից միջոցներ: «Դրանցից 10 տոկոսն օգտագործել է պարույր, 15 տոկոսը պահպանակ, 2 տոկոսը հորմոնալ հաբեր»,- նշեց Գ. Ավագյանը, հավելելով որ հաբերի օգտագործման հետ կապված կան վախեր, որոնք, մասնագետի խոսքերով հիմնավոր չեն: Նա նաև նշեց, որ հակաբեղմնավորիչներ օգտագործելու քանակով առաջ ենք անցել Ադրբեջանից, հավասար ենք Վրաստանի հետ և զիջում ենք Ուկրաինային, Մոլդովային: Նա նաև հավելեց, որ հակաբեղմնավորիչ միջոցներն օգտագործելը հնարավորություն է տալիս խուսափել անցանկալի հղիությունից և նվազեցնել աբորտների թիվը:
yerevannews.am