Ժամը 23:00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջում գտնվող Աբովյան թաղամասի տներից մեկի բակում մի քաղաքացի ինքնասպանություն է գործել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը` քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Բակում հայտնաբերվել է 39-ամյա Ռ. Սիմյոնովի դին: Հարեւանները ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասպանություն գործած տղամարդը աշխատելուց է եղել Ռուդոլֆ Մկրտչյանի տանը` իր ընկերոջ հետ, եւ երբ դիմել է այդ քայլին, ընկերը քնած է եղել:

Ըստ հարեւանների, Ռ. Սիմյոնովը մանկատան երեխա է եղել: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում. հանգամանքները պարզվում են: