Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր հունվարի 2-ին Երեւանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Ժամը 02:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 27-ամյա Արման Կոտիկյանը իր վարած իրեն պատկանող Մերսեդես մակնիշի 32 ՕՍ 863 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Սարալանջի 144/3 հասցեի դիմաց էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով պոկվել է ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող գազի բալոնը եւ դուրս շպրտվելով կոտրել էլեկտրասյան մոտ գտնվող վուլկանացման ապակին: Որից հետո վնասել մուտքի մոտ կայանված Միցուբիշի Պաջերո մակնիշի 11 ՍՕ 222 համարանիշի ավտոմեքենայի առջեւի ձախ անվաթեւը:

shamshyan.com