Իհարկե, իմ կարծիքով ամենամեծ պատասխանատվությունն ընկած է աչքերի վրա, բայց դա ամենակարևորը չէ: Ես կարծում եմ, որ աղջիկը պետք է լինի նուրբ ու ոչ ճչան, պետք է լինի տեսքով համեստ ու դեմքով` բարի: Բարություն կարելի է փոխանցել յուրաքանչյուր դեմքի միջոցով. դրա համար պետք է միայն նուրբ ժպիտ: Իսկ հիմա անցնեմ բուն թեմային: Վերջերս քթերին փոխարնելու են եկել որովայնի հատվածները, որոնք ավել մեծ են, քան վեր գտնվող բոլոր մսերը միասին: Միգուցե շատ կոպիտ ստացվեց, բայց ես ատում եմ այդ հատվածի՝ կուտակումների հետևանքով գոյացած աշխարհի ամենատգեղ ճարպային հատվածը, որը ոչ միայն տգեղացնում է, կոպտացնում, այլև ստեղծում է այնպիսի տպավորություն, որ աղջիկն իրեն ընդհանրապես չի հետևում, փնթի է ու անտարբեր: Հիմա մեր աղջիկների մեծ մասն էլ պատկանում է այդ քյաբաբային մշակույթին և ինձ թվում է, որ նրանք ամեն օր ուտում են խոզի մսի յուղոտ չալաղաջ:) Ես չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր իրենց կամքից անկախ և իրենց ջանքերին ապարդյուն այդպիսին են, բայց դա չպետք է ընդգծել: Կարծում եմ, որ շատ տգեղ է, երբ նման կառուցվածքով աղջիկները հագնում են շատ կիպ շապիկներ, որոնք երևի իրենց մանկության ամառային տոպերն են եղել, դուրս են գալիս փողոց և տեսնելով, որ բոլորն իրենց են նայում, մտածում են, որ իրենց փայլով շողում են հասարակության մեջ: Ավելի հաճելի է, երբ նման աղջիկները հագնում են ոչ շատ կիպ, որովայնը չընգծող թեթև բլուզներ և չեն ընդգծում իրենց կառուցվածքը: Ես պաշտում եմ բարակ իրանը. դա, իրոք, իմ ամենասիրելի երևույթներից մեկն է, և հիանում եմ, երբ աղջիկնեն իրենց հագուստով ընդգծում են դա. այդ ամենն իրոք շլացուցիչ է և գեղեցիկ: Ես դրա համար արդեն երկու տարի է պայքարում եմ, չնայած ինձնից չեմ բողոքում: Պարզապես պետք է լինի ցանկություն ու ուշադրություն սեփական անձի հանդեպ: Օրը կես ժամ օղակ և մի քիչ մարմնավարժություն. վերջ, իդեալական կառուցվածքը պատրաստ է: Բայց և այնպես, եթե դուք ալարում եք և չեք ուզում ոչինչ անել, ավելորդ չտանջվելու համար, ուրեմն դատապարտվեք լայն շապիկներ կրելուն:)))
՝ http://jeyyuk.wordpress.com