Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները ստիպված են դիմել այս ծայրահեղ քայլին, քանի որ որոշ վայ-վարորդներ այնպիսի «վայրենի» ձևով են վարում ավտոմեքենան այդ նեղ և ոչ բարվոք վիճակում գտնվող փողոցում, որ մարդիկ մի կերպ են հասցնում խույս տալ վթարներից, իսկ ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 1-ին «Գազ 24»-ի վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի էր ենթարկել մի կնոջ՝ իր 3 անչափահաս երեխաների հետ։

Բնակիչները պահանջում վարչական շրջանի քաղաքապետարանի, ճանապարհային ոստիկանության պատասխանատուներին, որպեսզի խելք-խելքի տան և նշված ճանապարհահատվածը կարգի բերելու, հետիոտնի համար մայթ կառուցելու համար։
Նշված ճանապարհով անցնող վարորդները ստիպված հետ էին վերդառնում։

shamshyan.com