Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ГАЗель մակնիշի 07 ՕՕ 194 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Հաղթանակի 9 փողոցի բնակիչ, 45-ամյա Արշակ Ադամյանը, ում դին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ: Իսկ MAN մակնիշի CE 0129 AC համարանիշի բեռնատարը, որը հաշվառված է «ՊՊԿ գարանտ» ընկերության հաշվեկշռում, վարել է Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 52-ամյա Իլյա Նացյուկինը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:20-ի սահմաններում Ուշի-Արաքսավան ավտոճանապարհին բախվել էին ուկրաինական համարանիշներով MAN մակնիշի բեռնատարը և ГАЗель մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ГАЗель-ի վարորդը մահացել էր, իսկ ուղևորը տեղափոխվել էր հիվանդանոց: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: ՃՈ օպերատիվ կառավաման կենտրոնից տեղեկացրել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ դեպքի վայր էին ուղարկել Արագածոտնի մարզի Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներին: Տեղում աշխատում էին նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Արագածոտնի մարզի օպերատիվ-քննչական խմբերը: Փրկարարները հատուկ տեխնիկայի գործադրմամբ պետք է մեքենան մասնատեին, որպեսզի կարողանային մահացածի դին դուրս բերել այնտեղից: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի ցուցումով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ©shamshyan.com
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ամուսինը՝ վթարի վայրում, իսկ կինը՝ հիվանդանոցում մահացան…
Comments are closed.