Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 19-ամյա Ռաֆիկ Խ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արարատի մարզի Դվին գյուղի իր տան բակում վիճաբանել է հորեղբոր` Արտուշ Խ-ի հետ: Ավելին` վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ծալովի շեղբով դանակով 15 հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին եւ սպանել նրան: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
news.am