Բարև ձեզ, արդեն մի քանի օր է` ինձ տանջում է մի բան: Արդեն երկու տարի է` նշանված եմ ու մեկ-երկու ամսից կամուսնանամ: Զուգընկերս ցանկանում է հիմա, երբ շատ քիչ է մնացել ամուսնանալուն, ունենալ սեռական հարաբերություն, բայց ես մերժում եմ տարբեր պատճառաբանություններ ասելով: Սա կարո՞ղ է ազդել ամուսնությունից հետո մեր սեռական հարաբերության վրա, ու արդյո՞ք կարող եմ հղիանալ առաջին հարաբերությունից հետո: Նախապես շնորհակալություն:
Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.
Ունենալ սեռական հարաբերություն մինչև ամուսնանալը, թե ոչ, պետք է որոշեք Դուք. այստեղ չկան սեքսոլոգիական ցուցումներ կամ հակացուցումներ: Առաջին սեռական հարաբերությունից հղիանալ, կարծում եմ, քիչ է հավանական, սակայն անհնարին չէ, իսկ սեռական կյանքն ամուսնանալուց հետո պետք է խարսխված լինի սիրո և ներդաշնակության վրա, որպեսզի ընթանա հարթ և բավականություն պատճառի ամուսիններին: Սեքսոլոգները կարծում են, որ եթե երկարատև է ձգվում այդ մտերմությունը (այսինքն` զույգերը կիրառում են տարբեր մեթոդներ հաճույք ստանալու՝ առանց սեռական հարաբերության), ապա ամուսնական սեռական կյանքում սկզբից կարող են որոշ դժվարություններ արձանագրվել:
http://www.slaq.am/arm/news/152328/