Միայն այն դեպքում, երբ տղամարդն ունի հիվանդություն, որի հարուցիչներն առկա են նրա սերմնահեղուկում (գոնորեա, սիֆիլիս, խլամիդիոզ, ՁԻԱՀ և այլն): Սովորական դեպքում սերմնահեղուկն իրենից ներկայացնում է սպիտակուցային միացությունների, արժեքավոր էներգետիկ նյութերի, որոշ հորմոնների, ֆերմենտների և մասնավորապես սպերմատոզոիդների խառնուրդ:

Ներծծվելով հեշտոցում` այն բարերար ազդեցություն է թողնում կնոջ օրգանիզմի վրա` բարելավելով ինքնազգացողությունը, իմունային պաշտպանությունը, նյութափոխանակությունը և այլն: Եթե սպերման հայտնվում է ստամոքսում, դա տեղի չի ունենում. սերմնահեղուկն այնտեղ ձուլվում և մարսվում է ինչպես այլ ցանկացած սպիտակուց` ընդ որում հանդիսանալով բավականին կալորիական սնունդ:

Բնականաբար հղիանալ այդ դեպքում անհնար է: Ընկնելով մաշկի վրա` այն կրկին ունենում է դրական ազդեցություն (բազմաթիվ քսուքների և դիմակների կազմում այս կամ այն ձևով մտնում են բաղադրիչներ, որոնք առկա են սերմնահեղուկում: Օգտագործվում է նույնիսկ որոշ կենդանիների սպերման):