Նա Գեղամ Ղ.-ի հետ քնել է նույն ննջասենյակում, ինչն էլ պայմաններ է ստեղծել նրանց միջեւ սեռական բնույթի գործողություններ տեղի ունենալու համար: 2011թ. սեպտեմբերին, քննությամբ չպարզված օրը, երբ ծնողները Մեծամոր քաղաքում են եղել Գեղամ Ղ.-ի տատ` Զաբել Ղ.-ն պառկած է եղել հյուրասենյակում, իսկ Օ. Կ.-ն՝ ննջասենյակում քնած:

Գեղամ Ղ.-ն, օգտվելով այդ հանգամանքից, հյուրասենյակում քնած տատից գաղտնի, թմրանյութ օգտագործած վիճակում մտել է ննջասենյակ, ու պառկել Օ. Կ-ի կողքին: Սկսել է ձեռք տալ նրա մարմնի տարբեր մասերին: Քնից արթնանալով` Օ. Կ-ն Գեղամ Ղ-ին հարցրել է, թե ինչ է անում, իսկ վերջինս սկսել է համոզել, որ թույլ տա իրեն սեքսուալ բնույթի գործողություններ կատարել նրա հետ: Օ. Կ.-ն սկզբում չի համաձայնել` վախենալով, որ ծնողները կիմանան այդ մասին ու կծեծեն իրեն, սակայն Գեղամը վստահեցնելով, որ ոչ ոք ոչինչ չի իմանա եւ ստանալով նրա լուռ համաձայնությունը, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Դրանից հետո, 2012թ. մայիսին, երբ նրանց ծնողները քնած են եղել իրենց ննջասենյակում, Գեղամ Ղ.-ն կրկին օգտվելով այն հանգամանքից, որ Օ. Կ-ն ննջասենյակում մենակ է, մտել է վերջինիս անկողին ու կրկին համոզել, որ թողնի նրա հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:

Քննելով գործը, դատարանը վճռել է Գեղամ Ղ.-ին մեղավոր ճանաչել երկու դրվագներով, ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով նախատեսված հանցանքներում եւ նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 7 ամիս ժամկետով:

Հունվարի 14-ին գործը հանձնվել է դատարանի արխիվ:
news.am